MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 150

ՍԱՔՈՅԱՆ ՏԱՐՈՆ (ՄԳՀ) ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԻ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ Ֆրանսիական Մեծ հեղափոխության ընթացքում միահեծանու- թյան (1789 թ.), ապա և միապետության տապալումը (1792 թ.), ինչպես նաև Ֆրանսիական Հանրապե տության հռչակումը (1792 թ. սեպտեմ- բերի 22) թշնամաբար ընդունվեց Եվրոպայի ֆեոդալ-միապետական երկրների կողմից: Բացի այդ, երկրում տեղի ունեցած իրավական և սոցիալ-քաղաքական գլոբալ փոփոխությունները, մասնավորապես` 1789 թ. ընդունված «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակա- գիրը»` իր առաջադիմական սկզբունքներով, նույնպես անընդունելի էին Ֆրանսիայի հարևանների համար: Արդյունքում, 1792 թվականից Ֆրանսիայի դեմ սկսեցին ձևավորվել եվրոպական բացարձակ միապե- տությունների և Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական դաշինքները` հակաֆրանսիական խմբավորումները (1792-1815 թթ.): Սույն խմբավո- րումներն ունեին ագրեսիվ բնույթի ռազմաքաղաքական նպատակներ, որոնք նախատեսում էին ներխուժում Ֆրանսիա և հին հասարակական հարաբերությունների ու Բուրբոնների բացարձակ միապետության վե- րականգնում: Պատերազմը սկսվեց 1792 թ. ապրիլին, երբ, ի պատասխան ավստրո-պրուսական հակաֆրանսիական դաշինքի կնքման (1792 թ. փետրվար), Օրենսդիր ժողովի ճնշմամբ Ֆրանսիայի թագավոր Լուի XVI (1774-1792 թթ.) պատերազմ հայտարարեց Ավստրիային (Հռոմեա- կան Սրբազան կայսրություն): Հարկ է նշել, որ, ի տարբերություն իր դաշնակիցների, Մեծ Բրի- տանիան հետապնդում էր միանգամայն այլ նպատակներ: Բանն այն է, որ դարեր շարունակ Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքա- կան և տնտեսական գլխավոր մրցակիցն էր, և անկախ Ֆրանսիայում առկա պետական կարգից ու սոցիալ-քաղաքական կառուցվածքից, Լոնդոնն ամեն կերպ ջանում էր ջախջախել իր ախոյանին: Հենց Ֆրանսիայի ակտիվ և, որ ամենակարևորն է, արդյունավետ աջակցության շնորհիվ էր, որ բրիտանացիները 18-րդ դարի վերջում ստացան ևս մեկ հակառակորդ` ի դեմս նորաստեղծ ԱՄՆ-ի, ինչը լոն- դոնյան իշխանությունների կողմից չէր մոռացվել: 150