MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 15

աջակցություն՝ նա 1805 թ․ իրականացրեց ռազմական հեղաշրջում և եկավ իշխանության 3 ։ Մուհամմադ Ալին Եգիպտոս եկավ օսմանյան բանակի ալբա- նական ջոկատի կազմում կրտսեր սպայի կոչումով։ Սկսած 17-րդ դարի 2-րդ կեսից ալբանացիները օսմանյան բանակում կազմավորեցին ինքնուրույն զորախումբ և ծառայում էին ի հակակշիռ անվստահելի, ապստամբություններին հակված ենիչերներին 4 ։ 1801-1803 թթ․ Մու- համմադ Ալին դեռ չէր խորհում ռազմական բարեփոխումների մասին, այլ իր համար ճանապարհ էր հարթում ալբանական զորախմբի հրա- մանատարի պաշտոնի համար, որը նա ստացավ 1803 թ․ մայիսին 5 ։ 1803-1805 թթ․ նա ձգտում էր ամրապնդել իր քաղաքական և ռազմա- կան դիրքերը՝ դաշինք կնքելով մամլուքյան ազդեցիկ խմբավորում- ներից մեկի հետ, որը գլխավորում էր Օսման բեյ ալ-Բարդիսին։ Միև- նույն ժամանակ նա ստացավ մուսուլմանական հոգևորականության աջակցությունը՝ Օմար Մակրամի գլխավորությամբ։ Մուհամմադ Ալիի առաջ դրված էին հետևյալ խնդիրները․ առաջին հերթին գալ իշխա- նության, երկրորդ՝ պահպանել այն։ Վերոնշյալ 2 խնդիրներն էլ առաջ- նահերթ լուծվում էին բանակի միջոցով։ Այդ ամբողջ ժամանակա- շրջանում Մուհամմադ Ալիի հենարանը մնում էին ալբանական զոր- քերը և նրանց հետ կապված օսմանյան բանակի այլ ստորաբաժա- նումները։ 1805 թ․ հուլիսին սուլթան Սելիմ 3-րդը (1789-1808 թթ․) հանգա- մանքների ճնշման տակ ստիպված էր հաստատել Մուհամմադ Ալիին որպես Եգիպտոսի կառավարիչ՝ նրա տնօրինության տակ տալով այն- տեղ տեղակայված օսմանյան բոլոր զորքերը 6 ։ Դրանից հետո իշխա- նության պահպանման պայքարում Մուհամմադ Ալիի գլխավոր քա- ղաքական հակառակորդներն են դառնում մամլուքները և անգլիացի- ները, որոնք միմյանց հետ կնքել էին ռազմական դաշինք։ 1805-1815 թթ. Մուհամմադ Ալին շարունակում էր գործել եգիպտական ռազմական կազմակերպության ավանդական պատկերացումների ոգով։ Ըստ դրանց եգիպտական բանակը կազմված էր մանր ստորաբաժանում- ներից, որոնք ունեին իրենց հրամանատարները, ովքեր և վարձատրում Marsot A. L. al-S., Egypt in the Reign of Muhammad Ali, Cambridge, 1984, p. 36-50. Նշվ. աշխ., էջ 32: 5 Holt P., Egypt and the Fertile Crescent 1516-1922, A Political History, London, 1966, p. 176. 6 Նշվ. աշխ., էջ 77: 15 3 4