MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 14

սկզբունքներ և այլն, որոնց Մուհամմադ Ալին հետագայում լայնածավալ գործածություն տվեց սեփական բանակի կառուցման համար ։ Ֆրանսիական ռազմարշավը խզեց տեղական բնակչության կապը մամլուքների հետ, ապացուցեց նրանց ռազմական անկարողությունը եվրոպացիների դեմ պայքարում ։ Մամլուքյան ռազմական կազմակերպության վարկաբեկումը հանդիսացավ բարոյահոգեբանական կարևոր նախադրյալ Մուհամմադ Ալիի կողմից 19-րդ դարում ձեռնարկված արմատական ռազմական բարեփոխումների համար ։
Առաջին հերթին ուշադրության է արժանի ֆրանսիացիների հովանավորությամբ ստեղծված և վարժեցված քրիստոնեական ղպտիական զորախումբի գործունեությունը ։ Բանն այն էր, որ Եգիպտոսում Բոնապարտը իրական աջակցություն ստացավ միայն քրիստոնյաների ՝ առաջին հերթին ղպտիների կողմից ՝ նրանց ռազմաքաղաքական առաջնորդ Յակուբ Խաննայի( Մուալլիմ Յակուբ) գլխավորությամբ 1 ։
1800 թ ․ մայիսի 29-ին Յակուբ Խաննան սկսեց ղպտիական զորախմբի ձևավորումը, որը ֆրանսիական օկուպացիոն բանակի օժանդակ ստորաբաժանում էր, որտեղ հաշվվում էին ավելի քան 2000 ղպտի զինվորներ ։ 1800 թ ․ հուլիսին ֆրանսիական բանակի գեներալ Կլեբերի դեմ մահափորձից և նրա վախճանից հետո Յակուբ Խաննան ֆրանսիացիներին առաջարկեց հայտարարել Եգիպտոսի անկախությունը, ինչը նրա զորախումբը կդարձներ անկախ պետության ազգային բանակ 2 ։ 1801թ ․ Յակուբ Խաննան արժանացավ ֆրանսիական օկուպացիոն բանակի բրիգադային գեներալի կոչմանը և հայտնի դարձավ գեներալ Յակուբ անունով ։
1801-1805 թթ ․ ֆրանսիական զորքերի տարհանումից հետո Եգիպտոսը գտնվում էր օսմանյան, անգլիական և մամլուքյան ռազմական ստորաբաժանումների իշխանության ներքո, որոնք պայքար էին մղում իշխանության համար ։ Այս պայմաններում Մուհամմադ Ալին ՝ օսմանյան բանակի ալբանական վարձկանների առաջնորդը, հանդիսացավ հակամարտող կողմերից անջատ այն մարմինը, ում ալբանացիների հետ մեկտեղ աջակցում էր թուրքական և մամլուքյան զորքերի մի մասը, ինչպես նաև իսլամական ազդեցիկ հոգևոր գործիչների խումբը և քաղաքային մեծամեծները ։ Ունենալով նման ազդեցիկ
1
История национально-освободительной борьбы народов Африки в новое время, Руководитель издания Солодовников В. Г., Москва, 1976, с. 166.
2
Նույն տեղում: 14