MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 13

Ն Ո Ր ԵՎ ՆՈ ՐԱԳՈ Ւ Յ Ն Պ ԱՏ Մ Ո Ւ ԹՅ ՈՒ Ն ԱԶԻԶՅԱՆ ԽԱՉԻԿ (ԱԻ) ՄՈՒՀԱՄՄԱԴ ԱԼԻԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ՆՈՐ ԲԱՆԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ Մուհամմադ Ալին, 1805 թ. իշխանության գալով Եգիպտոսում, ժառանգություն ստացավ մի երկիր՝ քայքայված տնտեսությամբ, կառա- վարման բարդ ու հետադիմական համակարգով, օսմանյան սուլթան- ների, նրանց տեղական պաշտոնյաների և մամլուքների կամայա- կանությունների ու բռնությունների վրա խարսխված իշխանությամբ: Տրամաբանորեն մոտենալով իր իշխանության հիմքերի կառուցմանը և պատրաստելով կայուն հիմքեր հետագա սոցիալ-տնտեսական բարե- փոխումների համար՝ Մուհամմադ Ալին իրավացիորեն առաջնային դեր հատկացրեց հուսալի բանակի կառուցման հիմնախնդրին: Որպես առաջադեմ ղեկավար, նա հստակ գիտակցում էր, որ բա- նակը առաջին հերթին մարդիկ են և նրանց կառավարումը. հենց այս մոտեցումը նա դարձրեց հիմք իր հետագա ռազմական մարտավա- րության կառուցման համար: Բանակի հիմնովին վերափոխման նպա- տակով նա որդեգրեց միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝ ֆրանսիական բանակի կառավարման մոտեցումները, ինչը մեծ հաշվով պայքար էր հին և արմատացած կարծրատիպերի դեմ: Այսպես, 19-րդ դարում Մուհամմադ Ալիի կողմից հաջողությամբ իրականացված ռազմական բարեփոխումների կարևոր նախադրյալը հանդիսացավ ֆրանսիական բանակի ներխուժումը Եգիպտոս (1798- 1801 թթ.)։ Չնայած այն բանին, որ ֆրանսիացիները վերջին հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին՝ ֆրանսիական ռազմարշավը ամբող- ջությամբ ցնցեց եգիպտական հասարակությանը և մասնավորապես՝ եգիպտական ռազմական կազմակերպությանը։ Ֆրանսիացիների օրոք ի հայտ եկան սպառազինման նոր տեսակներ, մարտերը վարելու նոր ռազմավարություններ, զորքերը համախմբելու և ղեկավարելու նոր 13