MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 148

փաստացի նվազեցնում է նորաստեղծ ընտանիքի նյութական հնարա- վորությունները: Այսօր, Սաուդյան Արաբիայում ևս առկա է մահրիեի գաղափարը, որը հիմնականում գումարի տեսքով վճարվում է կնոջն ամուսնու կողմից, չնայած որոշ զույգեր հրաժարվում են մահրիեից՝ սահմանելով միայն որոշակի խորհրդանշական գումար՝ ամուսնական պայմանա- գիրը վավերացնելու համար անհրաժեշտ իրավական պահանջները բավարարելու նպատակով 35 : Իմ կողմից 2010-2012 թթ. ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում անց- կացված դաշտային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իգա- կան սեռի ներկայացուցիչները ցանկանում են, որ մահրիեի համա- կարգը պահպանվի, իսկ տղամարդկանց գրեթե կեսը այն համարում է ավելորդ ծախս: Ուսումնասիրությունն անցկացվել է Թեհրանի տարբեր հատվածներում, սոցիալական տարբեր խավերի շրջանում: Կրթություն ստացած և ֆինանսապես ապահով կանանց մեծ մասը ձգտում է ավելի ցածր մահրիեի, այն պայմանով, որ այն նա- խապես վճարվի, այլ ոչ թե հետագայում և կարևորություն են տալիս ամուսնական պայմանագրի մեջ իրենց համար ավելի կարևոր նոր կետերի ավելացմանը: Տարածում են ստանում պայմանագրի այն ձևերը, որոնցում կնոջ համար ապահովվում են կեցության, ինքնու- րույնության և վաստակելու ավելի մեծ իրավունքներ ու հնարավորու- թյուններ: Մասնավորապես ներառվում են հետևյալ կետերը. ▪ աշխատանքի իրավունք, ▪ ուսման իրավունք, ▪ ազատ տեղաշարժման, այդ թվում նաև երկրից դուրս գալու իրավունք, ▪ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի հանդեպ հավասար իրավունքներ, ▪ երեխաների հանդեպ, անկախ տարիքից հավասար դաստիա- րակման և պատկանելիության իրավունք, ▪ բազմակնության սահմանափակում, այսինքն՝ տղամարդն ամուսնական պայմանագրով պարտավորվում է այլ կին չունե- նալ և մինչև այդ պայմանագրի չեղյալ հայտարարվելը կամ Տե՛ս Cultural arabia/21.htm. 35 Homogeneity and 148 Values. http://countrystudies.us/saudi-