տալիս է մատանի, ոսկեղեն և հագուստ, մի զույգ հայելի և մոմակալներ: Վերջիններս օգտագործվում են արարողության ժամանակ որպես զարդարանքներ: Ոսկեղենը, հագուստը, ամուսնական մատանին, հայելին և մոմակալները սովորաբար չեն գրվում պայմանագրի մեջ և մահրիեի մաս չեն համարվում 33: Սա բխում է սովորութային իրավունքից և քաղաքացիական օրենսգրքով չի կարգավորվում, ինչպես չի կարգավորվում նաև կաթնագինը: Իրանում լայն տարածում ունեցող ժամանակավոր ամուսնության ժամանակ նույնպես կնքվում և հաստատվում է ամուսնական պայմանագիր, որի մեջ, ըստ իս, կարևոր երկու կետ է ընդգրկված. առաջին ՝ ամուսնության ժամանակը, այսինքն թե որքան ժամանակ են զույգերը համարվում ամուսիններ, և երկրորդ ՝ թե այդ ամուսնության դիմաց որքան գումար` մահրիե, պետք է տղամարդը վճարի կնոջը: Սակայն առկա է մի նրբություն. ըստ շարիաթի, մահրիեն ենթակա չէ պարտադիր վճարման, եթե կինը չի պահանջում, տղամարդը կարող է չվճարել, բայց երբ կինը պահանջի, ապա տղամարդը պարտավոր է այն վճարել ամբողջությամբ 34:
Ուշագրավ է, որ Ղուրանի դրույթներով կարգավորվող մահրիեի սովորույթը այսքան հետևողական և լայնորեն տարածված է հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունում: Կարելի է ասել, որ Իրանում այն դարձել է նաև ժողովրդական սովորութային իրավունքի նորմ և, ինչպես ասվեց, իսլամական հեղափոխությունից հետո ներառվել է քաղաքացիական օրենսգրքում: Սա կարևոր է թվում վավերացել, քանզի ֆունդամենտալ իսլամի երկրում այն զգալիորեն ապահովում է կնոջ նյութական որոշ անկախություն: Սրան հակառակ կնոջ ինքնուրույնությունը սահմանափակող իսլամադավան շատ ժողովուրդների մոտ ոչ միայն կնոջ նյութական անկախությանը նպաստող ամուսական որևէ իրական պարտավորություն չկա, այլև մինչ այժմ որոշ չափով պահպանվել են գլխագնի տարբեր տեսակներ, օրինակ ՝ Կովկասում, Միջին Ասիայում, Աֆղանստանի փուշտուների մոտ և այլն: Գլխագինը վճարվում է հարսնացուի ընտանիքին, և ինքը ՝ հարսնացուն կամ ապագա կինը, որևէ իրավուք չունի դրա նկատմամբ: Ավելին, գլխագինը
33
Տե ՛ ս Mir-Hosseini, Z., Marriage on trial: a study of Islamic family law: Iran and Morocco compared. London [ etc.], Tauris, 1993, p. 74.
34
احکام عقد موقت ، 15111 = ID Տե ՛ ս http:// portal. anhar. ir / contentview. php? export = print &
147