լինի, նա հետագայում չի կարող մահրիեի վճարման համաձայնության չորոշված մասը հարկադրել իրեն տալ 29:
Գործող սովորույթի համաձայն ՝ մահրիեն բաժանվում է մասերի, մի մասը վճարվում է անմիջապես, մի մասը`ժամանակի ընթացքում, և վերջինը վճարվում է, երբ ամուսնությունն ավարտվում է ամուսնալուծությամբ կամ մահով:
Դատելով չվճարված մահրիեի համար բանտերում գտնվող մարդկանց քանակությունից, իսկապես կարելի է հետևցնել, որ հատկապես քաղաքներում տղամարդիկ հաճախ իրենց իրական հնարավորություններից վեր խոստումներով են ամուսնանում: Մինչդեռ գյուղական միջավայրերում հետազոտություն անցկացրած Ֆրիդլը կարծում է, որ մահրիեն իր մեջ ներառում է իրական հաշիվներ և անհրաժեշտ իրեր, որոնք փաստացի հանձնվում են հարսանիքի ժամանակ 30: Սակայն նրա կարծիքը ոչ մասնագիտական է և պարզ չէ, թե ներառված ապրանքները անմիջապես վճարվող մահրիե ՞ ն է, թե կաթնավճարը( շիր բահար): Ֆրիլդը գրում է, որ աղքատ գյուղացիների շրջանում կնոջ համար գովելի է « ներել » չվճարված հաշիվը, եթե նրա ամուսինը մահվան շեմին է, քանի որ հակառակ դեպքում այն կդառնա չվճարված պարտք և ամուսնու համար հոգևոր բեռ կլինի կյանքից հեռանալուց հետո: Եթե կինը չների մահրիեի պարտքը, ապա, ինչպես ասվեց, մահրիեն պետք է վճարվի հանգուցյալի ունեցվածքից:
Քաղաքացիական օրենսգիրքը նույնպես թույլ է տալիս մահրիեն բաժանել մասերի և վճարել ժամանակի ընթացքում 31: Եթե պայմանագիրը չի ընդգծում գումարը և ժամանակը, անհետաձգելի վճարումը ընդունվում է, մինչդեռ Իմամ Խոմեյնին ասում է, որ կինը կարող է հրաժարվել սեռական հարաբերություններից, մինչև որ չստանա մահրիեն 32:
Մահրիեից բացի փեսացուի ընտանիքը հարսանիքի կամ ամուսնությունը նշող այլ արարողության դեպքում սովորաբար հարսնացուին
29
Տե ՛ ս Civil Code of IRI, Art. 1085, 1086.
30
Տե ՛ ս Friedl E., Women of Deh Koh: lives in an Iranian village, Washington [ etc.], Smithsonian Institution Press, 1989, Friedl, Erika, Children of Deh Koh: young life in an Iranian village, Syracuse University Press( NY), 1997.
31
Տե ՛ ս Civil Code of IRI, Art. 1083
32
Տե ՛ ս Khomeini, Ayatollah Sayyed Ruhollah Mousavi. A Clarification of Questions: an unabridged translation of Resaleh towzih al-masael. Translated from the Persian by J. Borujerdi. Boulder, CO, Westview Press, 1984. 2420.
146