MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 145

դրամապես հավասար է լինում այն արժեքին, ինչը նախապես համա- ձայնեցված է եղել: ՔՕ Հոդված 1087-ը թույլ է տալիս այն հնարավորությունը, որ մահրիեն կարող է նշված չլինել պայմանագրի մեջ, և նույնիսկ պայմա- նագրում կարող է նշվել, որ ոչ մի մահրիե կարող է չլինել: Երկու դեպ- քում էլ կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են որոշել մահրիեի մասին ամուսնությունից հետո, բայց այդ համաձայնությունը պետք է լինի մինչև ամուսնական առաջին սեռական հարաբերությունը: Եթե նրանք այդպես չեն վարվում, և ամուսնական առաջին սեռական հարաբերությունը տեղի է ունեցել, կինն իրավունք ունի «մահրիեի հա- մարժեքին»` համաձայն հոդված 1093-ի, կամ «խելամիտ մահրիեի»` համաձայն հոդված 1100-ի: Նույնիսկ, եթե ամուսինը մահանա մինչ մահրիեն վճարելը, նրա թողած ժառանգությունից առաջինը վճարվում է կնոջ մահրիեն: Վերը ասվեց, որ Իրանի ժամանակակից ընտանեկան հարաբե- րություններում մահրիեն ոչ միայն պահպանել է իր արդիականությու- նը, այլև իսլամական հեղափոխությունից հետո դարձել է ավելի կա- րևոր: Իսլամական հեղափոխությունից հետո տղամարդը փաստացի միակողմանի կարող է լուծել ամուսնությունը, ուստի ամուսնական պայմանագիրը քննարկելիս ամենամեծ ուշադրությունը դարձվում է մահրիեի չափի վրա. որքան մեծ է մահրիեն, այնքան կինն իրեն ավելի ապահով է զգում: Չնայած կինը դառնում է մահրիեի սեփականատերը հարսանե- կան արարողությունից անմիջապես հետո, նրա ունեցվածքի մի մասը հարաբերական է, իսկ մյուս կեսը ամուսնության առաջին սեռական հարաբերությունից է կախված: Եթե ամուսնությունը ավարտվում է ամուսնալուծությամբ` առանց առաջին սեռական հարաբերությունը տեղի ունենալու, կինը իրավունք ունի մահրիեի միայն կեսի վրա և պետք է վերադարձնի հավելյալ գումարը, որ նա ստացել է 28 : Կինն իրավունք ունի հրաժարվել առաջին սեռական հարա- բերությունից և ամուսնական այլ պարտականություններից մինչև մահրիեն չվճարվի: Այնուամենայնիվ, նա մահրիեն վճարել ստիպելու համար այս իրավունքն օգտագործելու միայն մեկ հնարավորություն ունի, իսկ եթե առաջին սեռական հարաբերությունը տեղի ունեցած 28 Տե՛ս Civil Code of IRI, Art. 1092. 145