MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 144

իսկ դրանից ավել խոստացածը չվճարելու դեպքում քրեական պատասխանատվության չի ենթարկվի:
Մինչև իսլամական հեղափոխությունը կնքված ամուսնության պայմանագրերն այն ընտանիքների կողմից, ովքեր իրենց ժամանակակից էին համարում, նույնպես կարող էին նվազագույն ձևական մահրիե ունենալ, քանի որ մահրիեն համարվում էր հին սովորույթներից մնացած մաս: Սակայն մինչ իսլամական հեղափոխությունը ամուսնալուծության նկատմամբ ամուսնու միակողմանի, ինքնակամ իրավունքը սահմանափակ էր, և կանայք ավելի մեծ իրավունքներ ունեին, ուստի կիը պակաս էր վտանգված առանց նյութական միջոցների մնալու, ինչի հետևանքով կնոջ համար անվտանգությունն ապահովելու հարցում պակաս էր շեշտվում մահրիեի կիրառության անհրաժեշտությունը 25: 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո, մինչ հեղափոխությունն առանց մահրիեի ամուսնացած ընտանիքների ամուսնալուծությունների դեպքում գովելի էր համարվում որպես մահրիե սահմանել ինչ-որ խորհրդանշական գումար կամ հաճախ` Ղուրան, քանի որ այդ ամուսնալուծությունների դեպքում կնոջ իրավունքը « չվճարված մահրիեի նկատմամբ » փաստացի արժեք չունի:
Եթե մահրիեն օրինապես վավերականացված չէ, այն ամուսնական պայմանագիրը անվավեր չի դարձնում 26: Զույգի առաջնային միտումը ամուսնանալն է, երեխաներ ունենալն ու մեծացնելը, իսկ մահրիեն երկրորդական հարց է: Միևնույն պատճառով ամուսնությունը վավեր է, եթե ոչ մի մահրիե չի սահմանվել: Եթե համաձայնեցված մահրիեն անվավեր է, բայց ամուսնական առաջին սեռական հարաբերությունը տեղի է ունեցել, կինը լիազորված է ստանալ « մահրիեի համարժեքը »: Եթե ամուսնական առաջին սեռական հարաբերությունը տեղի չի ունեցել և ամուսնալուծությամբ կամ կողմերից մեկի մահով ընդհատվել է, ոչ մի մահրիե չի վճարվում 27: Եթե պարզվի, որ համաձայնեցված առարկան գոյություն չունի( օրինակ ՝ տունը այրվել է), կամ այն ունի այլ արժեք, քան կողմերը համաձայնեցրել են, ապա մահրիեն
25
Տե ՛ ս Mir-Hosseini Z., Marriage on trial: a study of Islamic family law: Iran and Morocco compared. London [ etc.], Tauris, 1993, p. 75.
26
Տե ՛ ս Hassan E., L ' institution juridique du mahr( dot) en droit musulman durite chiite, Thesis, Lausanne: Risold, 1933, p. 16.
27
Տե ՛ ս Emamy H., L ' institution juridique du mahr( dot) en droit musulman durite chiite, Thesis, Lausanne: Risold, 1933, p. 36, Civil Code of IRI, Art. 1088.
144