MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 143

րիքի բարձրացման համար: 97%-ը դեմ է եղել բարձր մահրիեի: 43%-ը համաձայն է բարձր մահրիեի՝ որպես երաշխիք հարատև ամուսնու- թյան: 61%-ը դեմ է բարձր մահրիեի, քանզի այն երջակության երաշխիք չի հանդիսանում: 59%-ը ոսկեդրամը (սեքքե) համարել է վճարման լավագույն միջոցը: 30%-ը համարում է, որ մահրիեի չափը պետք է համապատասխանի իրական հնարավորությանը: 71%-ը կարծում է, որ չպետք է մահրիեն վճարել հարսանիքի ժամանակ: 93%-ը կարծում է, որ բարձր մահրիեն հաջող ամուսնության երաշխիք չէ: 50%-ը կարծում է, որ բարձր մահրիեի պատճառը անվստահությունն է, իսկ 70%-ը դեմ է այն կարծիքին , թե «Ո՞վ է մահրիեն տվել և ո՞վ է վերցրել» 24 : Իրանի Իսլամական Հանրապետությունում գոյություն չունի ամուսնական պայմանագրի հստակ ձև: Այնտեղ կարող է ընդգրկվել ցանկացած կետ, որն իր բնույթով սուր հակասություններ չունի երկրում գործող կրոնական և քաղաքացիական օրենքների հետ: Հավանաբար դա է պատճառը, որ մինչ այսօր մահրիեի չափը սահմանափակող որևէ օրենք գոյություն չունի, թեև ժամանակ առ ժամանակ երկրի օրենսդիր մարմնում` մեջլիսում, քննարկվում է դրա չափը սահմանափակող օրենքների անհրաժեշտության հարցը: Պատճառն այն է, որ երիտա- սարդներն ամուսնական պայմանագիրը կնքելու ժամանակ խոստա- նում են մահրիեի մի չափ, որը հետագայում չեն կարողանում վճարել: Այժմ հատկապես Թեհրանում ընդունված է որպես մահրիե տալ ոսկեդրամ (սեքքե): Վերջին ժամանակներում հատկապես նորաձև է որպես մահրիե խոստանալ և կնքել հարսնացուի ծնվելու տարեթվին համապատասխաող ոսկեդրամ: Օրինակ` աղջիկը ծնվել է 1365 թ. (Հիջրայի տարեթվով) և տղան իբրև թե ի նշան իր սիրո` խոստանում է այդքան ոսկեդրամ: 1 ոսկեդրամի քաշը 8.8 գրամ է, այսինքն` տվյալ դեպքում ամբողջը կազմում է մոտ 12 կգ ոսկի: Պետությունը ցանկանում է կարգավորել մահրիեի չափը, քանի որ այն տղամարդու կողմից չվճարվելու դեպքում նրան բանտարկու- թյուն է սպառնում: Վերջին տարիներին դատապարտվածների մեջ մեծ թիվ են կազմում մահրիեի և կանանց աջակցության համար չվճարելու պատճառով դատապարտված տղամարդիկ: Պետությունն այդ միջա- մտությունը ցանկանում է կատարել փոխզիջման ձևով, այսինքն` սահ- մանել մի չափ, որը պարտադիր պետք է վճարվի տղամարդու կողմից, Տե՛ս ‫مهريه‬ ‫درباره‬ ‫تهران‬ ‫مردم‬ ‫از‬ ‫تلفنی‬ ‫نظرسنجی‬, http://www.hamshahritraining.ir/news- 3181.aspx 143 24