MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 142

Երբեմն կնքվող ամուսական պայմանագրում մահրիեն նախա- պայման ունի: Օրինակ`մեկը սահմանում է ցածր մահրիե այնքան ժամանակ, մինչև կնոջից չպահանջվի թողնել իր ծննդավայրը, իսկ բարձր մահրիեի դեպքում կնոջից հետագայում կպահանջվի տեղա- փոխվել մեկ այլ բնակավայր: Մահրիեի առաջացրած խնդիրների քննարկումները ժամանա- կակից Իրանում թափացել են նաև հանրային տիրույթ: Հանրայնացման օրինակներից կարելի է համարել իրանական շատ ֆիլմեր, որտեղ պատկերավոր ներկայացվում են մահրիեի «սա- կարկման», պայմանավորվածության և հետագայում ներընտանեկան հարաբերություններում խաղացած դերակատարության խնդիրները: Այդպիսի ֆիլմերից մեկն է իրանական արտադրության «Հայրիշխա- նություն» (փեդար սալար) բազմասերիանոց ֆիլմը 23 , որը հարուստ ազգագրական նյութ է պարունակում` ներկայացնելով 20-րդ դարի վերջին տասնամյակների թեհրանյան առօրյան, բարքերը, ընտանեկան հարաբերությունները: Ֆիլմում ներկայացված է նահապետական մի ընտանիքի պատմություն և նրա հետ անմիջական հորիզոնական ազ- գակցական կապ ունեցող այլ ընտանիքներ: Ընտանիքի գլուխ կանգնած է գերդաստանի հայրը` իր «անսասան» իշխանությամբ: Որպես մահ- րիե` նշվում է նաև «զրո կիլոմետր վարած մեքենա», սակայն ամուսնու- թյունից հետո նորահարսը հրաժարվում է ապրել ընտանիքի մյուս անդամների հետ միասին նույն ընդհանուր, բայց առանձնացված մուտ- քերով տանը: Ընտանիքի հայրը որոշում է զրկել նրան մահրիեի մաս կազմող մեքենայից, որը բախվում է հարսի բողոքին, քանզի մահրիեն պատկանում է միմիայն նրան, այն նշված է ամուսնական պայմանա- գրում, և միայն նա իրավունք ունի տնօրիել իրեն պատկանող գույքը: Թեհրանում հրատարակվող «Համշահրի» օրաթերթը մահրիեի չափի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության նպատակով 2010 թ. փետրվարի 9-ին (19 բահման, 1389 թ.) անցկացրել է հեռախոսային հարցում 600 հոգու շրջանակում, որոնցից 50%-ը եղել է կին, մյուս 50%-ը` տղամարդ: Հարցվածների 44%-ը կարծել է, որ մահ- րիեի մեծ չափը պատճառ չի կարող հանդիսանալ ամուսնության տա- Տե՛ս ‫پدرساالر‬Pedar Salar, https://www.youtube.com/watch?v=tLT2IFRGvpc&list=PLChTv0ceKRqoQjh1mDCV C0mKJn_oVm7xA. 23 142