MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 141

չափի մեծությունը փոխադարձ համաձայնությամբ է լինում, սակայն իսլամը կողմնակից է ցածր մահրիեի 18 : Այյաթոլլա Սիսթանին նույնպես գտնում է, որ չնայած բարձր մահրիեն զույգերի իրավունքն է, սակայն իր կարծիքով դա այդքան էլ ճիշտ չէ 19 : Նույն մոտեցումն ունի նաև Այյաթոլլա Արդբիլին: Նա գտնում է, որ իսլամի շարիաթի տեսանկ- յունից որևէ սահմանափակում չկա մահրիեի մեծության վերաբերյալ, սակայն կրոնի մեջ ընդունված է «որքան քիչ, այդքան լավ» սկզբունքը՝ հղում անելով Մուհամմադ մարգարեին, ով ասել է, որ ամենահա- ջողված կանայք նրանք են, ում մահրիեն ցածր է 20 : Քննարկումը ներառում է նաև մահրիեն վճարելու ընթացակար- գերը: Սովորաբար փոխադարձ համաձայությամբ մի մասը տրվում է ամուսնանալու պահին, մյուս մասը՝ աստիճանաբար, համատեղ կյան- քի ընթացքում: Կինը յուրաքանչյուր պահի կարող է պահանջել և ստանալ իրեն հասանելիք մահրիեն: Բնականաբար երբեմն, եթե ոչ հաճախ, համատեղ կյանքի ընթացքում միշտ չէ, որ մահրիեի մնացած մասը կնոջը տրվում է ըստ նրան անհրաժեշտ ժամանակի: Լինում են դեպքեր, երբ կանայք կամավոր հրաժարվում են իրենց մահրիեից, քանի որ հույս չունեն, թե երբևէ այն կստանան: Այդ պատճառով լայն տա- րածում է ստացել հետևյալ թևավոր խոսքը. «Ո՞վ է մահրիեն տվել և ո՞վ է ստացել» (‫گرفته‬ ‫کسی‬ ‫چه‬ ‫و‬ ‫داده‬ ‫را‬ ‫مهريه‬ ‫کسی‬ ‫)چه‬, ինչը նշանակում է, որ պայմանագրով վավերացված մահրիեն կինը չի ստացել: Այյաթոլլա Սոբհանին գտնում է, որ իրականում մահրիեն ստանալը միայն կնոջ ցանկությամբ չի պայմանավորված, այլ պետք է սկզբից ծանրութեթև անել խնդիրը, ապա, եթե կինն ուժ ունի, համապատասխան ձևով կստանա 21 : Այյաթոլլա Շիրազին վիճարկում է. «Ո՞վ է մահրիեն տվել և ո՞վ է ստացել» խոսքի իրավունքը, քանզի մահրիեն գրանցված է ամուսնական պայմանագրի մեջ, և ամուսինը մինչև վերջ պարտավոր է այն տալ 22 : Տե՛ս ‫مهريه‬ ‫درباره‬ ‫تقليد‬ ‫مراجع‬ ‫پاسخ‬, http://www.niksalehi.com/din- andishe/archives/190944.php. 19 Տե՛ս ‫مهريه‬ ‫درباره‬ ‫پرسش‬ ‫به‬ ‫عظام‬ ‫آيات‬ ‫از‬ ‫تن‬ ‫چند‬ ‫پاسخ‬, http://www.humanrights-iran.ir/news- 29515.aspx. 20 Տե՛ս ‫مهريه‬ ‫درباره‬ ‫پرسش‬ ‫به‬ ‫عظام‬ ‫آيات‬ ‫از‬ ‫تن‬ ‫چند‬ ‫پاسخ‬, http://www.humanrights-iran.ir/news- 29515.aspx. 21 Տե՛ս ‫مهريه‬ ‫درباره‬ ‫تقليد‬ ‫مراجع‬ ‫پاسخ‬, http://www.niksalehi.com/din- andishe/archives/190944.php. 22 Տե՛ս ‫کم‬ ‫مهريه‬ ‫با‬ ‫شيراز‬ ‫جمعه‬ ‫امام‬ ‫مخالفت‬, http://ghanawehnews.persianblog.ir/post/25/. 141 18