MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 140

գործընթացի սկզբի գրավական: Իրանում բոլոր ամուսությունների համար հատուկ ամուսնական պայմանագիր է կնքվում, և մահրիեն պետք է ընդգրկվի և վավերացված լինի ամուսնական պայմանագրում: Առանց մահրիեի հիշատակման պայմանագիրն անվավեր է: Պայմա- նագիրն անվավեր չճանաչելու դեպքում մահրիեն հաշվարկվում է ըստ կնոջ հասարակական դիրքի և անհատական որակների (mahr al- mithal), որոնք նույնպես սովորական հատկանիշներ են մահրիեն պայ- մանագրի մեջ ընդգրկելու համար (mahr al-musamma) 16 : Կնոջ հասարա- կական դիրքի հաշվարկի հիմք հանդիսաում են նրա ծնողների (խնամակալների) նյութական հնարավորությունները, եկամուտը, կնոջ անձնական որակները՝ կրթությունը և այլն, միով բանիվ՝ կյանքի այն որակները, որ կինն ունի մինչև ամուսնանալը: Մահրիեի չափը որոշվում է ապագա ամուսինների (ոչ թե նրանց ծնողների կամ խնամակալների) համաձայնությամբ և նշվում է ամուս- նության բանաձևում. «Ես ամուսնանում եմ քեզ