MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 139

Հոդվածում որպես սկզբնաղբյուր առանձնացրել ենք հատկապես մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը, որում համակարգված կեր- պով ներկայացվում է մահրիեի կիրառությունը, պայմանները: Ղուրանում նշվում է, որ «կանայք սեփականություն չեն, և Ձեզ չի թույլատրվում ստանալ կանանց առանց իրենց ցանկության և մահրիեի: Նրանց հանդեպ արդարացի եղե՛ք և մի՛ պահանջեք, որ նրանք ձեզ հատկացնեն նախաամուսնական նվերի` մահրիեի մի մասը, որ դուք տվել եք, և այն սեփականության մի մասը, որ դուք եք նրանց նվիրել: Սակայն, եթե նրանք ինչ-որ ակնհայտ նողկալի արարք կամ մեղք են գործել, այդ դեպքում դուք կարող եք ներկայացնել ձեր պահանջները կամ հարաբերությունները խզելու դեպքում կարող եք վերցնել ձեր նվիրածի մի մասը 12 : Մահրիեն ձեզ վրա դրված ամուսնական պարտքն է: Մեղք չէ, եթե դուք համաձայնության գաք. կինը համաձայնվում է ավելի քիչ մահրիեի կամ տղամարդը համաձայնվում է ավելացնել այն» 13 : «Ամուսինը մահրիեի վրա իրավունք չունի: Եվ եթե կինը իր բարի կամքով զիջում է ամուսնուն մահրիեի մի մասը, ապա նա կարող է այն օգտագործել որպես ընտանիքի բարօրությանն ուղղված մաքուր գումար» 14 : Իրանի տարածքում դարեր շարունակ գոյություն ունեցող մեհրիեն )‫)مهريه‬ մի գումար է, կամ՝ նյութական արժեք ունեցող իր, գույք, որն ամուսինը վճարում է կամ պարտավորվում է հետագայում վճարել իր կնոջը (այլ ոչ թե նրա ընտանիքին) սեռական հարաբերություններ ունենալու հիման վրա կամ, կարելի է ասել, նրա հետ սեռական հա- րաբերությունների իրավունքի համար: Միայն կինն է (և ոչ թե նրա ընտանիքը) լիազորված ստանալու իրեն հասանելիք մահրիեն: Սովո- րաբար մահրիեի մի մասը նախապես է վճարվում: Որոշ դեպքերում կինը լիազորված է հրաժարվել իր ամուսնու հետ սեռական հարա- բերությունից մինչև մահրիեի մի մասի ստանալը 15 : Մահրիեն կարող է լինել կամ չլինել տնտեսապես նշանակալի, բայց այն միշտ օրինական է ու միշտ կարևոր: Մահրիեն ոչ թե ինչ-որ բանի գին է, այլ ամուսնական բանաձևի և սեռական հարաբերություն- ների հետ միասին օրինական ամուսնական կապը հաստատող արա- րողակարգի մաս, կարելի է ասել՝ ամուսնական կապը հաստատող Տե՛ս Ղուրան 4:19: Տե՛ս Ղուրան 4:24: 14 Տե՛ս Ղուրան 4:4: 15 Տե՛ս Civil Code of IRI, Art. 1085. 12 13 139