հոմանիշ է նշում նաև փրկագինը և մահրը, սակայն հոդվածում ցույց ենք տալու, որ թե ՛ « կալիմը », թե ՛ հայ ազգագրագետների կողմից շրջանառվող գլխագինը չեն կարող համեմատվել մահրի կամ մահրիեի( մեհրիե) հետ:
Հայերի ավանդական մշակույթում տարածված գլխագինը( կաթնագինը), ծծագինը 8, որը մեկնաբանվել է նաև որպես առ և տուր 9, այսինքն ՝ աղջկա( ապագա կնոջ, հարսի) համար վճարվող խորհրդանշական գին, այլ իմաստ ունի, քան իրանական մահրիեն: Ըստ Խ. Սամվելյանի ՝ դեռևս հին Հայաստանում գոյություն է ունեցել գնմամբ ամուսնություն, որի արդյունքում տղայի տոհմից աղջկա տոհմին փրկանք էին տալիս, որպեսզի ծածկվի-փոխհատուցվի աղջկա ընտանեկան համայնքի կողմից աղջկա հեռանալով պատճառվող վնասը 10: Ղուրանով և իսլամական շարիաթով հաստատված և Իրանում դեռևս խիստ կարևորվող մահրիեն որևէ աղերս չունի « առևտրի », որևէ վնաս փոխհատուցելու և / կամ առհասարակ ամուսնացող և ընտանիքից / համայնքից հեռացող աղջկա ընտանիքի / համայնքի հետագա նյութական խնդիրների հետ:
Իրանը, ինչպես գիտենք, իսլամադավան երկիր է( 99.39 % մահմեդական) 11, իսկ պետական կառուցվածքով այն այսօր համարվում է աշխարհի եզակի թեոկրատական երկրներից, հետևաբար այնտեղ քաղաքացիական օրենքներն ավելի շատ ազդված են կրոնական նորմերից: Ընտանիքին, ամուսնությանը, սեռերի փոխհարաբերություններին վերաբերող Քաղաքացիական օրենսգրքի հոդվածներն ուսումնասիրելով, ակհայտորեն տեսնում ենք, որ դրանք ամբողջովին հիմնված են գլխավորապես Շարիաթի, տեղական սովորույթների, և ամենագլխավորը` Ղուրանի վրա:
http:// www. nayiri. com / imagedDictionaryBrowser. jsp? dictionaryId = 25 & pageNumber = 146
8
Տե ՛ ս Լիսիցյան Ս., Զանգեզուրի հայերը, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատ., Երևան, 1969, էջ 188:
9
Տե ՛ ս Харатян З. В., Берущие и дающие( армянские обозначения брачной пары в фолькорно-этнографическом контексте), Историко-этнографические исследования по фольклору, сост. Петрухин В. Я., Москва, 1994, с. 257-266.
10
Տե ՛ ս Սամուելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, « Արմֆան »-ի հրատ., 3-րդ հատ., Երևան, 1941, էջ 111:
11
Տե ՛ ս Statistical Center of Iran, 2011 General Cencus Selected Results, 2012, p. 26. 138