MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 137

ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ( ՀԱԻ)
ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ « ՄԱՀՐԻԵՆ » ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մահրիեն( մեհրիե مهريه) ժամանակակից Իրանում ամուսնական հարաբերություններում դեռևս արդիական է և խիստ կարևոր դերակատարություն ունի:
Մահրիեն, լինելով Ղուրանով և իսլամական շարիաթով հաստատված նորմ, ոչ բոլոր իսլամադավան ժողովուրդների մոտ է լայն կիրառություն ունեցել: Որոշ իսլամադավան ժողովուրդների ամուսնական համակարգում մահրիեին զուգահեռ կամ նույնիսկ միայն, առաց մահրիեի, տարածված է / էր կալիմը: Վերջինս հայտնի էր և որոշ չափով դեռևս պահպանվել է բաշկիրների 1, ղազախների 2, նողայների 3, թյուրքալեզու 4 այլ ժողովուրդների մոտ:
Մահրիե( արաբերեն մահր) բառն ունի սեմական ծագում և, ըստ Հ. Աճառյանի, առաջացել է( mhr) արմատից, նշանակում է « մի կին գնել » 5: Մահրիե` մեհրիե) مهريه( բառի պարսկերեն բացատրությունը, ըստ Դեհխոդայի բացատրական բառարանի, նշանակում է « Այն, ինչ կտա փեսան հարսին ամուսնության համար / դիմաց » 6: Աշոտ Սուքիասյանն իր « Հայոց լեզվի հոմանիշների բառարանում » 7 գլխագնի
1
Տե ՛ ս Башкирская свадьба. http:// www. bashculture. ru / archives / 28.
2
Տե ՛ ս Дзуцев Х. В. Монография « Эволюция осетинской семьи и межсемейных отношений ». http:// www. nocss. ru / projects / 18 / mon. php.
3
Տե ՛ ս Гаджиева С. Ш. Очерки истории семьи и брака у ногайцев в XIX- нач. ХХ вв., Москва, 1979.
4
Տե ՛ ս Максуди СадриАрсал Тюркская история и право http:// xacitarxan. narod. ru / sma / p27. htm.
5
Աճառեան Հր., Հայերէն արմատական բառարան, Երևան, 1926: http:// www. nayiri. com / imagedDictionary Browser. jsp? dictionaryId = 7 & query =% D5 % B4 % D5 % A1 % D5 % B0 % D6 % 80.
6
Տե ՛ ս Դեհխոդայի բառարանի էլեկտրոնային տարբերակում: http:// www. loghatnaameh. org / dehkhodasearchresultfa. html? searchtype = 3 & word = 2YXZh9ix24zZh % 2bKAjw % 3d % 3d.
7
Տե ՛ ս Սուքիասյան Ա., Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1967:
137