MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 134

Ասիա են անցնում նաև բրիտանական հետախուզության գործա- կալներ 44 : Թեև երիտթուրքական այս գաղտնի կառույցն իր գործունեության առաջին տարիներին նյութապես զգալի աջակցել էր Մուսթաֆա Քե- մալի գլխավորած շարժմանը, սակայն հետագայում շարժման ղեկա- վարումը շարունակաբար իր ձեռքում կենտրոնացնող և այլ երիտթուրք ղեկավարների հետ մրցակցող Մուսթաֆա Քեմալի համար «Քարաքոլի» ղեկավարների ինքնուրույն քայլերը դառնում են վտանգավոր 45 , և նա սկսում է կազմակերպությունից ազատվելու գործընթացը՝ հետագա տարիներին փորձելով իր անունն անմիջականորեն չկապել այս կա- ռույցի գործունեության հետ 46 : Այսպիսով, երիտթուրքերի ստեղծած կառույցն իր գործունեու- թյան վերջին ամիսներին լուրջ խնդիրների է բախվում՝ մի կողմից` Մուսթաֆա Քեմալի հակազդեցությունը, մյուս կողմից՝ բրիտանական կողմի հետապնդումները: 1920 թվականի մարտի 16-ին Անտանտի ուժերին հաջողվում է ձերբակալել «Քարաքոլի» ղեկավարներին 47 , որոնք աքսորվում են Մալթա: Սա մեծ հարված էր կազմակերպությանը, որը շուտով դադարեցնում է գործունեությունը, սակայն նրա կադրերի զգալի մասը հետագայում շարունակում են իրենց գործունեությունը նորաստեղծ գաղտնի խմբերի կազմում: Վերջաբան 1918 թվականը պետք է համարել ոչ թե «Հատուկ ծառայության» գործունեության դադարի, այլ դրա փոխակերպման մեկնարկի տա- րեթիվ, որը շարունակվեց ոչ միայն մինչ Թուրքիայի Հանրապետության հռչակումը, այլ նաև դրան հաջորդած տասնամյակներին: Այս ընթաց- քում ստեղծված հետախուզական կառույցների, այդ թվում՝ «Քարաքոլի» Aydın M., “Milli Mücâdele Döneminde İstanbul'da Faaliyette Bulunan Gizli Gruplar”, Tarih Tarih, 26.06.2016, https://www.tarihtarih.com/?Syf=26&Syz=353183 45 Հատկանշակա ն է, որ 1926 թվականին Մուսթաֆա Քեմալի դեմ մահափորձի նախապատրաստության համար մեղադրվողների մի զգալի մասը «Քարաքոլի» նախկին անդամներ էին: 46 «Քարաքոլի» ղեկավարների անունները հետագայում ակտիվորեն կիրառվում է 1926 թվականի Մուսթաֆա Քեմալի դեմ մահափորձի դատավարության ժամանակ: Մանրամասն տե՛ս Մ. Անումյան, «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. և 1926 թ.)», Երևան, 2013: 47 Ekinci N., նշվ. աշխ., էջ 170: 134 44