MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 133

Մուսթաֆա Քեմալի հայտարարություններից, ինչպես և թուրքական պատմագրության վկայություններից կարելի է ենթադրել, որ թեև « Քարաքոլը » մեծապես ծառայել է քեմալական շարժման շահերին, սակայն Մուսթաֆա Քեմալի և կազմակերպության ղեկավարների միջև տարաձայնություններ և անհամաձայնություններ են եղել 39:
Միևնույն ժամանակ, կազմակերպությունը չեզոքացնելու համար կարևոր պատճառներից մեկն էլ « Քարաքոլի » ղեկավարների ինքնուրույն գործունեությունը Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունների հետ, ինչը դեմ էր Մուսթաֆա Քեմալի շահերին, որը փորձում էր վերահսկել բոլշևիկների հետ հարաբերությունները: Մուսթաֆա Քեմալը այս թեմայի առնչությամբ 1920 թվականի մարտի 3-ին 15-րդ կորպուսի հրամանատար Քյազըմին( Քարաբեքիրին) գաղտնի հեռագիր է ուղարկում, որտեղ իր դժգոհությունն է հայտնում « Քարաքոլի » ղեկավարներից Բահա Սաիթ Բեյի ՝ Բաքվում Կարմիր բանակի ներկայացուցիչների հետ հանդիպումների և բանակցությունների վերաբերյալ 40:
« Քարաքոլի » և Մուսթաֆա Քեմալի միջև լարվածություն է ստեղծում վերջինիս հավատարիմ հրամանատարներից Յահյա Քափթանի 41 սպանությունը, որի կազմակերպման համար մեղադրվում են նաև « Քարաքոլի » անդամները 42:
Թուրքիայի մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջի ՝ թուրքական պատմությանը նվիրված բաժնում « Քարաքոլի » փակման պատճառ է նշված այն, որ « կազմակերպությունը սկսել էր խանգարել քեմալական շարժմանը, ինչի պատճառով էլ թուրքական խորհրդարանը որոշել էր փակել այն » 43: Ինչպես գրում է թուրք հետազոտող Մեսութ Այդընը, « Քարաքոլի » աշխատանքում ձախողումներ են ի հայտ գալիս նաև Ստամբուլից Փոքր Ասիա զինվորականներ տեղափոխելու գործընթացում, քանի որ մարդկային մեծ հոսքի պայմաններում Փոքր
39
Toprak Z.,“ Mütareke Döneminde İstanbul”, Dünden Bugüne İstanbul Ansiklopedisi, Cilt 6, Ankara, 1994, ss. 19-23; Demirel E., նշվ. աշխ., էջ 187:
40
“ Atatürk ' ün Tamim, Telgraf ve Beyannameleri”, Atatürk, Dil ve Tarih Yüksek Kurumu Atatürk Araştırma Merkezi, Ankara, 1991, ss. 243-244.
41
Երիտթուրք գործիչ Յահյա Քափթանը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից և « Հատուկ ծառայության » անդամներից էր:
42
Özkan T., նշվ. աշխ., էջ 104:
43
TC Kültür ve Turizm Bakanlığı,“ Karakol Cemiyeti”, վերջին մուտք ՝ 11.03.2016, http:// ekitap. kulturturizm. gov. tr / TR, 82590 / karakol-cemiyeti. html
133