MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 132

Հանդիսանալով քեմալական շարժման վաղ շրջանի կարևոր դերակատարում ունեցած ուժերի՝ «Քարաքոլի» թեման ակտիվորեն քննարկվում է 1919 թվականի սեպտեմբերի 4-11-ին անցկացված Սե- բաստիայի (Սվազի) կոնգրեսի ժամանակ: Համաժողովին մասնակցում է Ստամբուլից Սեբաստիա ժամանած «Քարաքոլի» պատվիրակու- թյունը՝ Քարա Վասըֆ բեյի գլխավորությամբ 34 : Քեմալական շարժմանն աջակցելու հետ մեկտեղ՝ «Քարաքոլն» աստիճանաբար հայտնվում է շարժումը գլխավորող Մուսթաֆա Քե- մալի համար ոչ ցանկալի տարրերի խմբում: Քեմալը փորձում էր վերացնել «Քարաքոլից» եկող հնարավոր վտանգը, որն արտահայտվում էր կազմակերպության ղեկավարների ինքնուրույն քաղաքականության և Քեմալին մրցակից երիտթուրք ղեկավարների հետ (այդ թվում կազմակերպության հիմնադիրներ Թալեաթ և Էնվեր փաշաների) ունեցած հարաբերությունների տեսքով: Իր հայտնի «Ճառի»՝ «Քարաքոլի» գործունեությանը վերաբերող հատվածում Մուսթաֆա Քեմալը նշում է, որ անմիջական կապ չի ունեցել կազմակերպության ստեղծման և գործունեության հետ, իսկ կառույցի ղեկավարներից Քարա Վասիֆ Բեյի հետ հանդիպել է Սե- բաստիայի կոնգրեսի ժամանակ 35 : «Երբ Սեբաստիայի կոնգրեսի ժա- մանակ Վասըֆ բեյին հարցրի, թե [«Քարաքոլի»] գաղտնի կենտրոնը, գաղտնի հրամանատարություն և գաղտնի շտաբի պետը ովքեր են, նա պատասխանեց. «Բոլորը դուք եք և ձեր ընկերները»: Սա ինձ ոտքից գլուխ զարմացրեց: Սա, իհարկե, տրամաբանությանը չէր ենթարկվում, քանի որ ոչ ոք ինձ մոտ նման կառույց ստեղծելու խոսք չէր բացել և այս գործն անելու համար ինձնից թույլտվություն չէր ստացել»,-իր «Ճառում» նշել է Աթաթուրքը 36 : Օզքանի աշխատանքում նշվում է, որ Մուսթաֆա Քեմալը տեղյակ էր, որ ստեղծվում է գաղտնի կազմակերպություն 37 : Այլ աղբյուրներ ևս նշում են, որ Մուսթաֆա Քեմալը ոչ միայն իմացել է կառույցի գոյության մասին, այլ մինչ Փոքր Ասիա մեկնելը կապեր է պաշտպանել «Քարաքոլի» ղեկավարներից Քարա Քեմալի հետ 38 : Demirel E., նշվ. աշխ., էջ 186: Atatürk M. K., “Nutuk”, 2. Bölüm, Milli Kongreler ve Gelişen Olaylar, Istanbul. 36 Նույն տեղում: 37 Özkan T., նշվ. աշխ., էջ 91: 38 Այս մասին մանրամասն տե՛ս Zürcher E. J., “Milli Mücadele’de İttihatçılık”, İstanbul, 2011. 132 34 35