Բացի սպառազինության և անձնակազմի տեղափոխությունը, « Քարաքոլի » կողմից քեմալական ղեկավարությանը շարունակաբար տեղեկություններ են հաղորդվել, որոնք առնչվում էին Ստամբուլի կառավարությանը, բրիտանական ուժերի գործունեությանը և հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին: « Քարաքոլի » կարևոր գործողություններից էր Օսմանյան կայսրության մեծ վեզիր Դամադ Ֆերիթ փաշայի շրջապատում սեփական գործակալի ներդրումը, ինչը հնարավորություն էր տալիս հավաստի տեղեկատվության տիրապետել:
Բացի այս, « Քարաքոլը » փորձում էր կապեր հաստատել արտաքին աշխարհում հնարավոր դաշնակիցների հետ: Կազմակերպությունը պոտենցիալ դաշնակից էր տեսնում բոլշևիկներին, ինչի վկայությունն էր վերջիններիս հետ կապեր ստեղծելու համար օսմանյան մեջլիսի նախկին պատգամավոր Ֆուաթ Սաբիթի հետ մեկտեղ « Քարաքոլի » անդամներ Յուսուֆ Զիյայի և Բահա Սաիդի 1919 ՝ թվականի սեպտեմբերին ուղևորությունը Հյուսիսային Կովկաս 30: Բանակցությունների արդյունքում կազմակերպությունը կարողանում է ֆինանսական աջակցություն ստանալ բոլշևիկյան գաղտնի կազմակերպություններից 31: « Քարաքոլի » և բոլշևիկյան կառույցների միջև համագործակցությանն աջակցում էին Ռուսաստանում հաստատված երիտթուրք գործիչները, սակայն այս համագործակցությունը, ինչպես կտեսնենք ստորև, դժգոհություն էր առաջ բերում քեմալական շարժումը ղեկավարող Մուսթաֆա Քեմալի մոտ:
Կայսրության ներսում ևս « Քարաքոլը » փորձում էր համագործակցել տարատիպ խմբերի, անհատների և կազմակերպությունների հետ: Թուրք հետազոտողներ Էմին Դեմիրելն ու Թունջայ Օզքանն իրենց աշխատանքներում նշում են բեքթաշիների կրոնադավանական կառույցների հետ « Քարաքոլի » համագործակցության մասին 32, 33: Ակտիվ կապեր էին հաստատված օսմանյան բանակի սպաների հետ, որոնց մի մասին էլ « Քարաքոլը » տեղափոխում էր քեմալական շարժման կենտրոններ:
30
Tansu S. N.,“ Iki Devrin Perde Arkası, Anlatan: Hüsamettin Ertürk”, İstanbul, 1957, s. 217.
31
Demirel E., նշվ. աշխ., էջ 188:
32
Նույն տեղում:
33
Özkan T., նշվ. աշխ., էջ 100: 131