MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 130

րավորությունը և դրանից բխող լուրջ սպառնալիքը սեփական ան- վտանգության համար: «Քարաքոլը» կոչված էր լուծելու այս խնդիրը՝ պաշտպանելու երիտթուրք ղեկավարների անհատական անվտանգու- թյունը: Սկզբնական շրջանում «Քարաքոլի» հիմնական խնդիրներից էր պայքարը բրիտանական հետախուզության դեմ, որն ակտիվորեն գործում էր Անտանտի ուժերի կողմից վերահսկվող Ստամբուլում և իր թիրախում էր պահում նման կառույցներին 26 : Իր գոյության սկզբնական շրջանի առաջնային այս խնդիրներից զատ, ամիսներ անց կազմակերպությունն ակտիվորեն ներգրավվեց քեմալական շարժմանը: 1919 թվականի մայիսին սկիզբ առած քեմա- լական շարժումը սպառազինության և զինվորական անձնակազմի մեծ պահանջարկ ուներ, ինչն էլ փորձում էր լուծել Ստամբուլում գործող գաղտնի կազմակերպությունների միջոցով, որոնցից առաջինն էլ «Քա- րաքոլն» էր: «Քարաքոլն» իր գործունեության ընթացքում հաջողել է քեմալա- կան զորքերին նշանակալի չափով սպառազինություն մատակարարել և զինվորական անձնակազմ տեղափոխել: Թուրք հետազոտող Նեջդեթ Էքինջիի տվյալներով՝ «Քարաքոլի» գործունեության արդյունքում Ստամբուլի զինապահեստներից զգալի քանակությամբ զենքեր, այդ թվում՝ ինքնաձիգեր (56 000 միավոր), գնդացիրներ (320 միավոր), հրացաններ (1500 միավոր), մեծ քանակությամբ փամփուշտներ և հրետանու արկեր, զինվորական հանդերձանք է տեղափոխվել Փոքր Ասիա՝ քեմալական շարժման ակտիվ օջախներ 27 : Մեկ այլ թուրք հե- տազոտող Էմին Դեմիրելի հաղորդած տեղեկություններով՝ կազմա- կերպությունը քեմալական շարժմանը մասնակցելու համար շարժման կենտրոններ օսմանյան բանակի 2 000 սպա է տեղափոխել 28 : Կազ- մակերպության հաջողված քայլերից էր նաև 1920 թվականի հունվարի 20-ի գործողությունը, որի արդյունքում Գալիպոլիում Ֆրանսիայի վե- րահսկողության տակ գտնվող զինապահեստից «Քարաքոլը» կարողա- ցավ հափշտակել շուրջ 8500 միավոր հրացան, 33 միավոր գնդացիր, մեծաքանակ զինամթերք, որոնք էլ հաջողությամբ փոխանցեց քեմա- լական շարժման կենտրոններին 29 : Ekinci N., նշվ. աշխ., էջ 167: Ekinci N., նշվ. աշխ., էջ 170: 28 Demirel E., նշվ. աշխ., էջ 189: 29 Zürcher E. J., նշվ. աշխ.: 26 27 130