MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 129

Կազմակերպության կենտրոնակայանը Ստամբուլում էր, թեև այն գործում էր կայսրության գրեթե ողջ տարածքում: Բացի կենտրոնական մարմնից, կառույցն ուներ նաև « թաղամասային ճյուղեր », որոնք գործում էին Ստամբուլի Բեշիքթաշ, Բաքըրքյոյ, Սկյուտար շրջաններում: Զենքի և զինամթերքի տեղափոխությամբ զբաղվում էր ռազմական մատակարարման բաժինը ՝ Ալի Ռըզա բեյի գլխավորությամբ 21: Կառույցի գործակալները գործում էին ոչ միայն Ստամբուլի տարածքում, այլ նաև Փոքր Ասիայի տարբեր հատվածներում, հատկապես, Իզմիրում( Զմյուռնիայում):
Կառուցվածքային տեսանկյունից « Քարաքոլը » բաղկացած էր երեք հիմնական բաժիններից ՝ մամուլ, քարոզչություն և հետախուզություն( լրտեսական / գործակալական գործունեություն): Այս բաժիններն ունեին իրենց պատասխանատուներն ու ենթակառուցվածքները: Կազմակերպությունն առանձնակի կարևորում էր մամուլի հետ աշխատանքը, իսկ այս ուղղությունը ղեկավարում էր Ալի Ռըզա բեյը: « Քարաքոլի » ազդեցության տակ էր Ստամբուլում լույս տեսնող « Իլերի » թերթը 22: Քարոզչական բաժնի ղեկավարն օսմանյան բանակի սպա Քեմալեթթին Սամի բեյն էր 23, որի խնդիրն էր քարոզչական գործունեություն իրականացնել ոչ միայն օսմանյան պետության սահմաններում, այլ նաև հետաքրքրություն ներկայացնող եվրոպական երկրներում: Բուն հետախուզական գործունեության համար պատասխանատուն օսմանյան բանակի շտաբային փոխգնդապետ Էդիփ Սերվեթ բեյն էր: Վերջինիս ղեկավարած բաժնի գործակալները ներդրված էին նաև մի շարք օտարերկրյա դեսպանատներում 24:
« Քարաքոլի » առաջնային խնդիրներից էր նաև երիտթուրք ղեկավարների պաշտպանությունը հայկական կառույցների գործողություններից 25: « Միություն և առաջադիմություն » կուսակցության ղեկավար շրջանակները հաշվի էին առնում Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի շրջանում վրիժառուական գործողությունների հնա-
21
Demirel E., նշվ. աշխ., էջ 188:
22
Özkan T.,“ MIT ' in gizli tarihi”, Istanbul, 2003, s. 102.
23
1920 թվականից Քեմալեթթին Սամի բեյը քեմալական բանակի Կովկասյան ճակատի հրամանատարական կազմում է ընդգրկվել, իսկ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո նշանակվել է Գերմանիայում Թուրքիայի դեսպան, իսկ նրա ընտանիքը հետագայում վերցրել է Գյոքչեն ազգանունը:
24
Özkan T., նշվ. աշխ., էջ 103:
25
Mumcu U.,“ Gazi Paşa’ ya Suikast”, Ankara, 1999, ss. 95-96. 129