MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 128

մակերպված ժողովը մեծ կարևորություն և նշանակություն ուներ, սակայն կազմակերպության գործունեությունն ու կազմավորումը սկսել էր մինչ երիտթուրք ղեկավարների փախուստը Գերմանիա: «Քարաքոլի» ղեկավարներն էին գնդապետ Քարա Վասըֆը, Քարա Քեմալը, պաշտոնաթող մայոր Բահա Սաիդը, գնդապետ Գա- լաթալը Շևքեթը, որոնք բոլորը երիտթուրքական շարժման ակտիվ և ազդեցիկ գործիչներից էին 16 : Երիտթուրքական գաղտնի կազմակեր- պությանն անդամակցում էին «Միություն և առաջադիմություն» կոմի- տեի անդամներ, «Հատուկ կազմակերպության» նախկին ներկայացու- ցիչներ, ինչպիսիք էին՝ Արիֆ բեյը, Չերքեզ Ռեշիթը, գնդապետ Օմեր Լյութֆին, գնդապետ Արիֆ Հիքմեթը, Ահմեթ Հիլմի բեյը, մայոր Նաիմ Ջևաթը, փաստաբան Ռեֆիք Իսմայիլը, փոխգնդապետ Էդիփ Սերվեթ Թյորը և այլոք 17 : Քարա Քեմալը «Միություն և առաջադիմություն» կու- սակցության կենտրոնական կոմիտեի անդամ էր, Առաջին աշխար- համարտի տարիներին Օսմանյան կայսրության պարենի հարցերով նախարարը: Քարա Քեմալը Հայոց ցեղասպանության իրագործման ակտիվ մասնակիցներից էր և 1919 թվականի Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում հայերի կոտորածների կազմակերպման մեղադրյալներից 18 : Քարա Քեմալը հայտնի էր նաև Թալեաթ փաշայի հետ սերտ հարաբերություններով 19 : Ընդհանրապես, կազմակերպու- թյան մեջ մեծ թիվ էին կազմում 1915-1918 թվականներին հայերի, հույ- ների և այլ էթնիկ/կրոնական փոքրամասնությունների կոտորածներին մասնակցած «Հատուկ կազմակերպության» անդամները, որոնց թվում էին Դայը Մեսութը, Քարա Արսլանը, Իփսիզ Ռեջեփը, Յահյա Քափթանն ու այլոք 20 : Բացի այդ, այս կառույցների էթնիկական քննությունը ցույց է տալիս մեծ թվով չերքեզների առկայությունը, որը ինչպես այդ տա- րիներին, այնպես էլ մեր օրերում թուրքական անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից է: İlter E., նշվ. աշխ., էջ 3: Demirel E., նշվ. աշխ., էջ 183: 18 Անումյան Մ., «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամների դատավարությունը (1919 թ. ապրիլ-մայիս ամիսներ) Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանում», Թուրքագիտական պորտալ, 2013, վերջին մուտքը՝ 11.06.2016 թ., http://allturkey.am/1094. 19 Zürcher E. J., “Milli Mücadele’de İttihatçılık”, İletişim Yayınları, İstanbul, 2011. 20 Նույն տեղում: 128 16 17