MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 127

ակտիվ գործելով կայսրության տարբեր հատվածներում: Հետագա տարիներին դրանց զգալի մասը ծառայում էր 1919 թվականին սկիզբ առած քեմալական շարժման շահերին՝ պայքարելով Անտանտի ուժերի և սուլթանական կառավարության դեմ: «Քարաքոլի» ստեղծումն ու գործունեությունը Երիտթուրքական կառավարության հրաժարականի հետ պաշ- տոնապես գործունեությունը դադարեցրած «Հատուկ կազմակերպու- թյանը» հաջորդեց «Քարաքոլ» (թուրք.՝ Karakol ) կազմակերպությունը 10 , որի հրամանատարությունն ու հիմնական ուժերը տեղակայված էին Անտանտի ուժերի կողմից վերահսկվող Ստամբուլում, ինչպես նաև Փոքր Ասիայի տարբեր կարևոր կետերում 11 : «Քարաքոլի» վերաբերյալ աղբյուրներ են պահպանված Թուր- քիայի զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվում (ATASE) 12 և Թուր- քիայի Ազգային անվտանգության ծառայության հատուկ արխիվում (MİT Özel Arşivi) 13 : Այնուամենայնիվ, կազմակերպության ղեկավար- ների գրչին պատկանող արժեքավոր հուշագրություններ գրեթե չկան, ինչը կարող էր «Քարաքոլի» հետազոտությունն ավելի համապարփակ և բազմակողմանի դարձնել: «Քարաքոլը» ստեղծվել է 1918 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թալեաթ և Էնվեր փաշաների կարգադրությամբ, որպեսզի գաղտնի պայմաններում իրականացներ երիտթուրք ղեկավարների միջև կապի և տեղեկությունների փոխանակման գործընթացը 14 : Թուրք հետազոտողների մի մասը «Քարաքոլի» հիմնադրման ժամկետ է ընդու- նում 1919 թվականի փետրվարի 5-ը, երբ Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասում գաղտնի հանդիպում են ունեցել կազմակերպության հիմնադիր անդամները 15 : Թեև 1919 թվականի փետրվարի 5-ին կազ- Ամբողջական անվանումն է Karakol Cemiyeti, որը բառացի թարգմանվում է «Ոստիկանական համայնք»: 11 Aydın N., Osmanlı İmparatorluğu'nda İstihbarat. Parola Yayınları, 2015, ss. 247-258. 12 TSK, Genelkurmay Askerî Tarih Ve Stratejik Etüt (ATASE) Daire Başkanliği Yayin Kataloğu, վերջին մուտք՝ 25.06.2016, http://www.tsk.tr/Content/pdf/yayinlar/ genelkurmay-atase-daire-baskanligi-yayin-katalogu1.pdf. 13 İlter E., նշվ. աշխ., հավելված 13: 14 Giray M., "İstanbul'un işgalinde Gizli Bir Teşkilat, Karakol Cemiyeti", Yakın Tarihimiz, 1962, s. 345. 15 Demirel E., նշվ. աշխ., էջ 182-183: 127 10