ծառույթներ իրականացնող կազմակերպություններ, որոնցից էր, օրինակ, Աբդուլհամիդ Երկրորդ սուլթանի գլխավորությամբ գործող « Յըլդըզ »( թուրք.՝ Yıldız) հատուկ կազմակերպությունը 7, որն Օսմանյան կայսրությունից մեզ հայտնի առավել կազմակերպված կառույցներից էր: « Յըլդըզը » անմիջականորեն ենթարկվում էր սուլթանին և հանդիսանում էր ոչ միայն պետական կարիքների համար տեղեկություն հավաքագրող կառույց, այլ անմիջականորեն սպասարկում էր Աբդուլհամիդ Երկրորդ սուլթանի քաղաքական և անձնական շահերը ու, ըստ վերջինիս ցուցումների, իրականացնում էր նաև քաղաքական բռնաճնշումներ և ահաբեկչություն: Այն օգտագործվել էր նաև 19-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների կազմակերպման և իրագործման համար:
« Յըլդըզին » փոխարինման եկած « Հատուկ կազմակերպության » 8 հիմնադիրն է համարվում Օսմանյան կայսրության ռազմական գործերի նախարար, երիտթուրք գործիչ Էնվեր փաշան: Օսմանյան կայսրությունում կազմակերպված, արդյունավետ, ժամանակի պահանջներին համապատասխան ներքին և արտաքին հետախուզության գրեթե բացակայությունն իրեն զգացնել էր տալիս Բալկանյան պատերազմների ընթացքում, ինչն էլ ստիպեց երիտթուրքական կառավարությանը ստեղծել նման մի կազմակերպություն, որը տասնամյակներ շարունակ հիմք էր ծառայելու հանրապետական Թուրքիայի հետախուզական կառույցների համար:
1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Օսմանյան կայսրության և պատերազմում հաղթանակ տարած Անտանտի պետությունների միջև, ինչի արդյունքում « Միություն և առաջադիմություն » կուսակցությունից ձևավորված կառավարությունը հրաժարական տվեց, և նրա անդամները, այդ թվում ՝ Էնվեր և Թալեաթ փաշաները, Թուրքիայից փախուստի դիմեցին 9: Պաշտոնապես իր գոյությունը դադարեցրեց նաև « Հատուկ կազմակերպությունը », որը գործում էր երիտթուրքական կառավարության վերահսկողության ներքո: Թեև պաշտոնապես այս կառույցն այլևս գոյություն չուներ, սակայն նրա անդամները շարունակում էին հետախուզական բնույթի գործունեությունը ՝ հետագայում ստեղծելով նոր խմբեր և կազմակերպություններ,
7
İlter E., նշվ. աշխ., B1.
8
« Հատուկ կազմակերպությունն » հայտնի է նաև իր թուրքերեն անվան տառադարձումով ՝ « Թեշքիլաթ-ը Մահսուսա »( թուրք.՝ Teşkilât-ı Mahsusa):
9
Maurice F. B.,“ The Armistice of 1918”, London, 1943, p. 50. 126