MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 125

Օսմանյան և թուրքական արխիվներում բավական քիչ են 1918- 1923 թվականներին գործած գաղտնի կազմակերպությունների գործու- նեության վերաբերյալ տեղեկությունները: Միևնույն ժամանակ, գրեթե չեն հանդիպում մանրամասն և արժանահավատ հուշագրություններ այս կազմակերպությունների անդամների կողմից, ինչը կարող էր լրա- ցուցիչ աղբյուր հանդիսանալ հետազոտության համար: Այնուամե- նայնիվ, 1990-ական թվականների առաջին կեսին Թուրքիայում մի շարք հետազոտողներ, ուսումնասիրելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվում ( ATASE ), Թուրքիայի վարչապետի ապա- րատին կից օսմանյան արխիվում ( Başbakanlık Osmanlı Arşivi ) և Թուր- քիայի Ազգային անվտանգության ծառայության հատուկ արխիվում ( MİT Özel Arşivi ) պահվող փաստաթղթերը, հեղինակել են աշխատու- թյուններ, որոնք կարևոր հիմք են հանդիսանում թեման ուսումնա- սիրելու համար 3 : Վերլուծական տեսանկյունից արժևորվում է Էրիկ Յան Զյուրխերի աշխատանքը 4 , որտեղ մեծ ուշադրություն է հատկացված կառույցների քաղաքական գործունեությանը: Այս ուսումնասիրության համար օգտագործվել են նաև այլ թուրք հետազոտողների աշխա- տանքները, որոնք հիմնականում լույս են տեսել 2000-ական թվական- ներին 5 : Բացի այդ, Թուրքիայում թեմայի վերաբերյալ պաշտոնական մոտեցումը հասկանալու համար կարևոր աղբյուր է ծառայում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության հեղինակած «Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության պատմու- թյունը» գիրքը 6 : Հայ հեղինակներից Արսեն Ավագյանի աշխատանքները կարևոր են թուրքական անվտանգության համակարգի էթնիկ պատկա- նելիությունն ու գաղափարախոսական նրբությունները հասկանալու համար: Պատմական ակնարկ Երիտթուրքերի կառավարման շրջանից անմիջապես առաջ Օս- մանյան կայսրությունում գործում էին հետախուզական բնույթի գոր- Tevetoğlu F., Milli Mücadele Yıllarındaki Kuruluşlar, TTK, Ankara, 1991; Pehlivanlı H., Kurtuluş Savaşı İstihbaratında Askeri Polis Teşkilatı, Ankara, 1992; Tetik A., Teşkilat-ı Mahsusa (Umur-ı Şarkiyye Dairesi) Tarihi Cilt 1: 1914-1916, Istanbul, 2014. 4 Zürcher E. J., “Milli Mücadele’de İttihatçılık”, İletişim Yayınları, İstanbul, 2011. 5 Özkan T., “Milli İstihbarat Teşkilatı Mit'in Gizli Tarihi”, Istanbul, 2003; Demirel E., “Teşkilat-ı Mahsusa'dan Günümüze Gizli Servisler”, Istanbul, 2002. 6 İlter E. , “MİT Tarihçesi”, Ankara, 2012. 125 3