հետախուզություն, որն իրենից ներկայացնում էր ռազմականացված և հիմնականում ռազմական խնդիրների լուծմանը ծառայող մարմին կամ ցանց:
Թուրքիայի Հանրապետությունում հետախուզական կառույցների ստեղծումը, զարգացումը և ներկա գործունեությունը ճիշտ գնահատելու ու ուսումնասիրելու համար կարևոր է օսմանյան փորձի բազմակողմանի հետազոտումը: Թուրքիայի Հանրապետության հռչակմանը հաջորդած տասնամյակներին ստեղծված կազմակերպություններն ու ավելի ուշ դրանց հաջորդած կառույցների գործունեությունը, կառուցվածքը, մտածելակերպն ու ռազմավարությունն ուսումնասիրելու համար հատկապես կարևոր են օսմանյան վերջին շրջանում « Միություն և առաջադիմություն » կուսակցության ղեկավարների ստեղծած գաղտնի կազմակերպությունները, որոնք նորանկախ Թուրքիայի Հանրապետության հետախուզական համակարգի համար նախատիպային բնույթ ունեին ինչպես կառուցվածքի, այնպես էլ կադրերի տեսանկյունից:
1918-1923 թվականներին թուրքական գաղտնի կազմակերպությունների գործունեության համար յուրահատուկ պայմաններ ստեղծվեցին, քանի որ նրանք սկսեցին գործել գոյությունը գրեթե դադարեցրած կայսրությունում առկա պայմաններում, ընդ որում, հիմնականում սպասարկելով այդ շրջանում պաշտոնական ճանաչում չունեցող ռազմաքաղաքական ուժի( քեմալական շարժման) շահերը: Սա հետախուզական գործառույթներ իրականացնող թուրքական գաղտնի կազմակերպությունների համար անցումային փուլ էր ՝ միևնույն ժամանակ նմանատիպ կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացման գործընթացի սկիզբ և նոր ու կարևոր փորձ: Այս ընթացքում ստեղծված գաղտնի խմբերը ոչ այնքան դասական հետախուզական կազմակերպություններ էին, որքան, ինչպես թուրքական պատմագրությունն է ներկայացնում, « դիմադրության կազմակերպություններ » 2:
Այս հատուկ կազմակերպությունները մի շարք գործառույթների հետ իրականացնում էին նաև հետախուզական բնույթի գործողություններ, ինչն էլ մեզ համար հիմք է հանդիսանում դիտարկելու դրանց որպես հետախուզական կառույցներ և քննելու այդ տեսանկյունից:
2
Թուրքական պատմագիտությունում հաճախ կիրառվում է « դիմադրության գաղտնի խմբեր »( թուրք.՝ Gizli direniş örgütü) ձևակերպումը, իսկ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության( MIT) պաշտոնական պատմագրությունը դրանք համարում է « հետախուզական կառույցներ »:
124