MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 123

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ (ԱԻ) «ՄԻՋԱՆԿՅԱԼ» ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ. «ՔԱՐԱՔՈԼԻ» ԴԵՐԸ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ Մարդկության քաղաքական պատմության ողջ ընթացքում հե- տախուզությունը, տեղեկության և տվյալների հավաքագրումը տարբեր ռազմաքաղաքական կազմավորումների, պետությունների գործունեու- թյան և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից է: Տարատեսակ հետախուզական կառույցներն ապահովում են ինչպես տեղեկատվության հավաքագրում տվյալ պետության տարածքում կամ էլ տարածքից դուրս, այլ տարատեսակ գործառույթներ են իրակա- նացնում, որոնց նպատակն է և՛ տվյալ պետության/ուժի անվտան- գությունն ու պաշտպանությունը, և՛ այլ պետություններում խնդիրների կատարումը՝ տեղեկության հավաքագրումից մինչև տարատիպ գործո- ղություններ: Ճշգրիտ և կարևոր տեղեկատվության ու տվյալների ստացումը մեծագույն նշանակություն ունի հետագա վերլուծությունների, եզրա- հանգումների ու գործողությունների համար և վճռորոշ է պետության հիմնական գործառույթների իրականացման հարցում: Համեմատաբար նոր գիտակարգերի թվում տեղ զբաղեցնող հե- տախուզագիտության տեսաբաններից Լոք Ջոնսոնը նշում է, որ «հե- տախուզության հիմնական նպատակը տեղեկության տրամադրումն է որոշում կայացնողներին, ինչը կարող է օգնել նրանց հստակեցնել որոշումների տարբերակները» 1 : Օսմանյան պետության ստեղծման և կայացման առաջին փուլե- րից հետախուզական գործունեությունը մեծ դերակատարում է ունեցել, որը ժամանակի ընթացքում մշտական փոփոխությունների է ենթարկ- վել՝ համապատասխանեցվելով տվյալ ժամանակի պահանջներին: Օս- մանյան կայսրության ռազմականացված բնույթը նախատեսում էր օսմանյան զինված ուժերին կից կազմակերպված և հաջող գործող Johnson L. K., The Oxford Handbook of National Security Intelligence, Oxford University Press, 2010, p. 5. 123 1