MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 135

համար ընդհանուր էր այն, որ դրանք ստեղծվել էին «Հատուկ կազ- մակերպության» տեխնիկական ու կադրային հիմքի վրա և որոշա- կիորեն այդ կազմակերպության աշխատանքի շարունակությունն ու արդյունքն էին: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո ստեղծված հատուկ խմբերը ոչ պետական կազմակերպություններն էին, որոնց հիմնական նպատակը քեմալական շարժման կարիքների ու շահերի սպասար- կումն էր և Անտանտի ուժերի ու օսմանյան դե յուրե կառավարության դեմ գործողությունները: Թուրքիայի անկախության համար շարժման ընթացքում «Քարաքոլի» հիմնական գործառույթը Ստամբուլից Փոքր Ասիա զենք-զինամթերքի և սպաների ու զինվորների տեղափոխումն էր, ինչպես նաև Անտանտի և սուլթանական կառավարության վերաբերյալ տեղեկությունների հայթայթումը: «Քարաքոլի» վերահսկողությունը խնդիրներ էր առաջ բերում քե- մալական վերնախավի շրջանում, ինչի հետևանքով նմանատիպ կազ- մակերպությունները հայտնվում էին կրկնակի կրակի տակ՝ մի կողմից Մուսթաֆա Քեմալի և նրա համախոհների քայլերը, մյուս կողմից՝ բրի- տանական հետախուզության ու Ստամբուլի կառավարության գործո- ղությունները, ինչպես և առկա էին անձնական շահերի և հետա- քրքրությունների բախումներ և՛ կազմակերպությունների ներսում, և՛ ծավալված շարժման ընթացքում: «Քարաքոլի» իրականացրած գործունեությունը Թուրքիայի ան- կախության համար շարժման կարևոր բաղադրիչներից էր և լուրջ դե- րակատարում ունեցավ շարժման հաջողության գործում՝ միևնույն ժա- մանակ կապող օղակ և փորձ հանդիսանալով «Հատուկ կազմակեր- պության» ու Թուրքիայի հանրապետական տարիներին ստեղծված հե- տախուզական կազմակերպությունների համար: PETROSYAN GEVORG (IOS) “INTERMEDIATE” INTELLIGENCE: THE IMPACT OF “KARAKOL” ON THE KEMALIST MOVEMENT AND ON THE EMERGENCE OF TURKISH INTELLIGENCE In this paper, focusing on “Karakol”, I discuss the emergence of the Turkish intelligence services in the “Intermediate period” between the Armistice of Mudros till the establishment of the Republic of Turkey in 1923. 135