MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 121

նախագահ Մուհամմադ Մուրսիի 40 իշխանազրկումից հետո անընդհատ բողոքի ցույցեր էին կազմակերպում՝ իշխանությունը ետ վերադարձ- նելու համար: Եգիպտացի մի շարք փորձագետներ իսլամի բարե- փոխումն ալ-Ազհարի համալսարանի անձնակազմի կողմից անիրա- կան են համարում, ովքեր պնդում են, որ հենց ալ-Ազհարն է ժողովրդի մեջ գցում արմատականության սերմերը: Չնայած այս ամենին՝ ալ- Ազհարը միշտ էլ հայտնի է եղել կառավարամետ որոշումներով: Ինչպես նշում է Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտի փորձա- գետ Հ. Ա. Հելյերը, «եթե ալ-Ազհարի շեյխերը խոսեն արմատականու- թյան դեմ, ագրեսիվ մեկնաբանություններին հարող ոչ մեկ չի ազդվի դրանից: Նրանք կասեն. «Դու պետության դաշնակիցն ես»» 41 : Իսլամի բարեփոխումների անցկացման համար այլ տարբերակ- ներ են անհրաժեշտ: «Ցանկացած կրոնական նորարարություն կլինի ալ-Ազհարի դեմ, քանի որ այն պահպանողականության ամրոցն է համակարգի մեջ», - ասում է կրոնական վերլուծաբան Ամր Էզզը: Նա շարունակում է՝ նշելով. «Կրոնի հեղինակությունը ժամանակակից կյանքի վրա և օրենքը՝ սրանք են այն ոլորտները, որ կարիք ունեն վերանայման: Այն, ինչի պակասը մենք ունենք, մեկից ավելի կրոնական դիսկուրս ունենալու ազատությունն է, ինչը կհարստացնի քննար- կումը» 42 : Աս-Սիսիի կատարած քայլերից կարելի է եզրակացնել, որ վեր- ջինս հստակ քայլերով գնում է կրոնի հեղափոխության և ադապ- տացման ճանապարհով: Դրա մասին են վկայում մզկիթների փակումը, ուսումնական ծրագրերի փոփոխությունները, հագուստի որոշ տե- սակների արգելումը և այլն: Այս ամենը նպատակ ունի արմատախիլ անել եգիպտական հասարակության մեջ տարածված և հատկապես հետհեղափոխական Եգիպտոսում ակտիվացած պահպանողականու- թյան դրսևորումները: Թե որքանով դա նրան կհաջողվի, առայժմ դժվար է ասել, քանի որ եգիպտական հասարակությունը բավական բազմաշերտ է և տարբեր Մուհամմադ Մուրսին (2012 հունիսի 30-2013 հուլիսի 3) Եգիպտոսի նախկին նախագահն էր: Պաշտոնանկ արվեց 2013 հուլիսի 3-ին տեղի ունեցած ռազ- մական հեղաշրջման արդյունքում, որը ղեկավարում էր այդ ժամանակ դեռևս պաշտպանության նախարար Աբդ ալ-Ֆաթահ աս-Սիսին: 41 Տե՛ս From Egypt’s leader an ambitious call for reform in Islam http://www.ynetnews.com/articles/0,7340,L-4612771,00.html, Մուտք 15.04.2015: 42 Նույն տեղում: 121 40