MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 120

կուսակցական քաղաքականությունից: Այդ նպատակով առաջարկվեց նախապատրաստական դասընթացներ և կուրսեր անցկացնել մուֆթի- ների համար 36 : Շարունակելով հագուստի թեման՝ անհրաժեշտ է նշել Կահիրեի համալսարանի ընդունած մի որոշման մասին, համաձայն, որով նի- կաբ 37 կրող կանանց արգելվում է դասավանդել համալսարանում: Որոշման հեղինակը համալսարանի ղեկավար Գաբեր Նասերն է: Որո- շումից զայրացած՝ համալասարանի 77 կին աշխատակիցներ որոշել են դատական գործ հարուցել, նրանց թվում կան նաև կանայք, ովքեր նիկաբ չեն կրում, բայց այնուամենայնիվ դեմ են նման որոշմանը: Գաբեր Նասերի խոսքով՝ այդ որոշումը դրական կազդի ուսուց- ման գործընթացի վրա: Վերջինիս խոսքով՝ իր գործողություններն օրեն- քի շրջանակներում են և համաձայնեցված են մյուս ֆակուլտետների դեկանների հետ 38 : Նմանատիպ մի արգելք էլ սահմանել է Եգիպտոսի գերագույն ընտրական հանձնաժողովը, համաձայն որի՝ նիկաբ կրող կանայք կկա- րողանան քվեարկել միայն դեմքը բացելու դեպքում: Խուսափելու հա- մար ընտրակեղծքիներից, ինչպես նաև միևնույն ժամանակ չվիրա- վորելով կանանց կրոնական զգացմուքները, յուրաքանչյուր ընտրական հանձնաժողովում կլինի կին տեսուչ, ով կթույլատրի նիկաբ կրող կանաց քվեարկել միայն դեմքը տեսնելուց և անձը հաստատելուց հետո 39 : Եզրակացություն Վերլուծելով աս-Սիսիի կատարած քայլերը՝ կարելի է եզրա- կացնել, որ դրանք նպատակ ունեին ոչ միայն նորացնել և «հեղափոխել» իսլամը, այլև արտացոլում էին վերջինիս անհանդուրժողական վե- րաբերմունքը «Մուսուլման եղբայրների» նկատմամբ, ովքեր նախկին (Տե՛ս Ислам. Энциклопедический словарь, с. 177: 36 Տե՛ս Muslim forum in Egypt urges moderation in issuing fatwas http://www.yourmiddleeast.com/news/muslim-forum-in-egypt-urges-moderation-in- issuing-fatwas_34340, Մուտք 14.10.2015: 37 Իսլամական ավանդական կանացի հանդերձանք, որը ծածկում է կնոջ դեմքը, բաց թողնելով միայն աչքերը: 38 Տե՛ս Jamiʿa al-qāhira tamnaʿu almunaqabāt min al-tadrīs http://www.wataninet.com/%D8%A3, Մուտք 10.10.2015: 39 Տե՛ս Al-lajna al-ʿuliyā lilintikhabāt; manʿa al-munaqabāt min al-idāʾ biaswātihuna http://www.twsela.com/?p=73628, Մուտք 10.10.20