որտեղ, օրինակ, գրված էր հրաժարվել քրիստոնյաներին և հրեաներին բարևելուց, պետք է գործածությունից դուրս հանվեին 13:
Նույն տարվա հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Աբդ ալ Ֆաթահ աս-Սիսին իր ելույթում ևս մեկ անգամ անդրադարձավ ահաբեկչության դեմ պայքարի և իսլամի նորացման անհրաժեշտությանը: Նա նշեց. « Իսլամի հանդուրժողականության մասին տեսությունները միշտ չէ, որ ընկալելի են եղել աշխարհի համար վերջին 20-30 տարիների ընթացքում: Ահասարսուռ ահաբեկչական հարձակումները և դրանից բխող մուսուլմանների աղետալի պատկերը մեզ ստիպեցին լուրջ հայացք գցել կրոնական խոսույթի վրա ՝ արմատախիլ անելու այն մտքերը, որոնք բերում էին ծայրահեղականության և ագրեսիայի » 14:
Վերոնշյալը հստակորեն ցույց է տալիս, որ թեև իսլամական պահպանողականների ընդդիմությանը և մեղադրանքներին, դեռևս իր նախագահության հենց սկզբից Աբդ ալ-Ֆաթահ աս-Սիսին իր առաջ հստակ նպատակ էր դրել կրոնական համատեքստում քայլ առ քայլ փոփոխություններ կատարել: Փոփոխությունները կրթական գործընթացներում Աս-Սիսիի ալ-Ազհարի ելույթին հաջորդեց 2015 թ. մարտի 4-ին Ուսումնական ծրագրի զագացման կոմիտեի կազմումը, որի գործառույթը ուսումնական ծրագրերի և դասագրքերի վերանայելն ու ագրեսիա հարուցող տեքստերը հանելն է: Մարտի 18-ին Եգիպտոսի կրթության նախարար Մոհեբ Ալ-Ռիֆաին որոշում կայացրեց դադարեցնել որոշ դասընթացների դասավանդումը, իսկ արաբերենի դասագրքերից հանվեցին Սալահ ադ-Դինին 15 վերաբերող հատվածները: Վերջինս խաչակրաց արշավանքների ժամանակ ջիհադի 16 գաղափարը կենդանաց-
13
Նույն տեղում:
14
Տե ՛ ս Egyptian President Sisi Calls for Reform of Islam http:// jcpa. org / article / sisi-calls-for-reform-of-islam /, Մուտք 15.04.2015:
15
Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբը( 1138-1193) Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթանն էր, Այուբյան դինաստիայի հիմանդիրը: Վերջինս ներկայացել է որպես սուննիական իսլամի պաշտպան և իր ողջ կառավարման ընթացքում պայքար է մղել խաչակիրների և շիաների դեմ, որը մեկնաբանել է որպես ջիհադ:
16
Հավատի համար մղվող պայքար: Սկզբնապես ջիհադի անվան տակ հասկացվում էր պայքար իսլամի տարածման և պահպանման համար:( Տե ՛ ս Ислам. Энциклопедический словарь, с. 66-67):
114