MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 115

նողն էր, այդ իսկ պատճառով թերևս որոշվեց հանել նրա անունը՝ մեղմելու համար քրիստոնյա-մուսուլման հարաբերությունները: Այս ամենը չսահմանափակվեցին միայն դպրոցներով և ընգրկեցին նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները, ընդհուպ մինչը ալ- Ազհարի համալսարանը, որտեղ արգելվեցին այնպիսի ֆաթվաների և հադիսների ուսուցանումը, ինչպիսին, օրինակ, մարգարեի հետևյալ հադիսը. «Ինձ հրամայված էր կռվել մարդկանց հետ այնքան մինչև նրանք չվկայեին, որ չկա այլ Աստված բացի Ալլահից» 17 : Այս փոփո- խությունների դեմ հանդես եկան պահպանողական սալաֆիների 18 և ան-Նուռ կուսակցությունները, որոնք աս-Սիսիին մեղադրում էին պատմությունը խեղաթյուրելու մեջ: Ավելին՝ նախագահի առաջարկով 2015 թ. հոկտեմբերից դպրոցներում ուսուցանվելու են հատուկ առար- կաներ, որոնց նպատակը «կրոնական հանդուրժողականության քարո- զումն» է 19 : Այս կրթական ռեֆորմները ըստ էության սերտորեն կապված են կրոնական ընկալումների հետ, և աս-Սիսիի նպատակն է դեռևս դպրո- ցից արմատախիլ անել կրոնական անհանդուրժողականությունը: Փակվում են մզկիթները, արգելվում՝ գրքերը Կրթական ռեֆորմներից բացի աս-Սիսին իրականացրեց դեռևս 2013 թ. սեպտեմբերին Կրոնական ռեսուրսների նախարարության ընդունած՝ 80 քառակուսի մետրից փոքր տարածք ունեցող մզկիթները փակելու որոշումը 20 : Արդյունքում փետրվար ամսին փակվեցին շուրջ 27 հազար մզկիթ, ինչը մեծ զայրույթ առաջացրեց հատկապես ան-Նուռ Տե՛ս Ṣaḥīḥ al-Būkhāri “Kitāb al-jihād” http://library.islamweb.net/newlibrary/display_book.php?idfrom=5060&idto=5619&b k_no=52&ID=17 Մուտք 15.04.2015: 18 Մուսուլման կրոնական գործիչների ընդհանուր անվանում, որոնք իսլամի պատմության տարբեր ժամանակահատվածներում կոչ էին անում կենտրո- նանալ վաղ իսլամական հասարակության կյանքի ուղու և հավատի վրա (Տե՛ս Ислам. Энциклопедический словарь, с. 204): 19 Տե՛ս Egypt strikes Islamic texts from schools, angering http://www.al- monitor.com/pulse/originals/2015/04/egypt-ministry-education-remove-islamic-texts- violence.html#ixzz3XaHRfgVv, Մուտք 15.07.2015: 20 Տե՛ս Egypt closes 27,000 places of worship http://www.al-monitor.com/pulse /originals/2015/03/egypt-endowments-decision-close-worship-places.html#, Մուտք 10.04.2015: 115 17