MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 113

ներից մեկի ժամանակ եգիպտացի կրոնաիրավագետ շեյխ Սալամա Աբդ ալ-Կավին հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր. « Ցանկացած մեկը, ով կսպանի Եգիպտոսի նախագահ Սիսիին և նրան աջակցող լրագրողներին, մեծ գործ արած կլինի » 9: Իսկ « Միսր ալ’ ան » հեռուստատեսությամբ եգիպտացի քարոզիչ Վագդի Ղոնեիմը հայտարարեց « Ով բերի այս շներից մեկի գլուխը, կարժանանա Ալլահի գոհունակությանը » 10:
Հեղափոխություն բառը նրանց կողմից հասկացվեց ուղիղ իմաստով, և շատերը այն կապում էին իսլամի հետ և աս-Սիսիին մեղադրում իսլամը փոխել ցանկանալու մեջ: Ստեղծված « թյուրընկալումը » հարթելու համար աս-Սիսիի ելույթից օրեր անց ելույթով հադես եկավ Իսլամական հետազոտական կենտրոնի գլխավոր քարտուղար Մուհի ադ- Դին Աֆիֆին, ով հայտարարեց, որ աս-Սիսին մտադրություն չուներ փոխելու տեքստերը, ինչը նա, իմ կարծիքով, հստակորեն մի քանի անգամ ընդգծել էր իր ելույթում 11:
Քարտուղարը մեկնաբանել էր հետևյալ կերպ. « Նախագահը նկատի ուներ, որ մենք պետք է ժամանակակից մոտեցում ցուցաբերենք կրոնական տեքստերը կարդալիս » 12:
Ըստ Աֆիֆիի ՝ ալ-Ազհարը արդեն ամիսներ է, ինչ աշխատում է նմանատիպ ծրագրի վրա, որը նպատակ ունի մոդեռնիզացնելու հավատը: Հանձնաժողովը ուսումնասիրում էր դպրոցներում և համալսարաններում տարածված դասագրքերը հանելու համար այն դրույթները, որոնք տեղ չունեին ժամանակակից կյանքում: Տեքստերը, որոնք պարունակում էին հատվածներ ստրկության մասին կամ հատվածներ,
պահպանողական իսլամական իշխանության հաստատման համար: Այս նպատակին նրանք հասան 2013 թ., երբ Հուսնի Մուբարաքին գահընկեց անելուց հետո իշխանության նրանք եկան ՝ Մուհամմադ Մուրսիի ղեկավարությամբ, սակայն այս իշխանությունը երկար չտևեց, և նախագահի պաշտոնը զբաղեցրեց Եգիպտոսի ներկայիս նախագահ Աբդ ալ-Ֆաթահ աս-Սիսին:
9
Տե ՛ ս Calls to kill Al-Sisi and Egyptian Journalists on Turkey-based Muslim Brotherhood TV Channels https:// www. youtube. com / watch? v = 8JizS7nTVnI, Մուտք 15.04.2015
10
Տե ՛ ս Sisi’ s religious revolution gets underway, http:// counterjihadreport. com / category / abdel-fattah-al-sisi /, Մուտք 15.04.2015:
11
Նույն տեղում:
12
Տե ՛ ս From Egypt ' s leader, an ambitious call for reform in Islam http:// www. ynetnews. com / articles / 0,7340, L-4612771,00. html, Մուտք 15.04.2015:
113