MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 112

Իր ելույթում աս-Սիսին մասնավորապես նշում էր. «Աներևա- կայելի է, որ սխալ գաղափարները, որոնք մենք սրբացնում ենք, պետք է ամբողջ ումման 4 դարձնեն մտահոգության, վտանգի, սպանության աղբյուր: Մենք հասել ենք այն կետին, որ մուսուլմանները հակադրվել են ամբողջ աշխարհին: Արդյոք երևակայելի է, որ 1.6 մլրդ մուսուլման ուզում է սպանել աշխարհի մնացած բնակչությանը որպեսզի մուսուլ- մանները բարգավաճեն: Սա հնարավոր չէ» 5 : Ելույթի ընթացքում նա անդրադարձավ ալ-Ազհարի կրոնական դասի ներկայացուցիչներին՝ ասելով, որ ամբողջ աշխարհը սպասում է նրանց խոսքին, քանի որ իսլամական աշխարհը մասնատվում է և կործանվում: «Մենք կարիք ունենք կրոնական հեղափոխության»,- իր խոսքը եզարափակեց աս- Սիսին 6 : Պետք է նշել, որ իր ելույթից հետո աս-Սիսին մասնակցեց հուն- վարի 1-ին Կահիրեի եկեղեցիներից մեկում անցկացվող Նոր տարվա ժամերգությանը՝ այդպիսով դառնալով Եգիպտոսի առաջին նախագա- հը, որ մասնակցել էր նման արարողությանը 7 : Աս-Սիսիի այս հայտարարությունը բողոքի մեծ ալիք բարձ- րացրեց իսլամական աշխարհում: Թուրքիայում գտնվող «Մուսուման եղբայրների» 8 Ռաբիա հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդում- Մեդինայում Մուհամմադ մարգարեի կողմից հիմնվեց ումման՝ մուսուլման հավատացյալների համայնքը: Ումման կրոնական համայնք է, որի վերաբերյալ պատկերացումները ժամանակի ընթացքում փոփոխությունների են ենթարկ- վել. եթե Մուհամմադ մարգարեի կյանքի վերջին տարիներին, ումմա ասելով, հասկանում էին Արաբական թերակղզու մուսուլմաններին, ապա արաբական նվաճումները հանգեցրեցին այս հասկացության իմաստի ընդլայնմանը՝ նե- րառելով նաև նվաճված երկրների բնակիչներին: Պանիսլամիզմի առաջացումն ու զարգացումը հանգեցրեց «ումմա իսլամիյյա»-ի ձևավորմանը: (Տե՛ս Ислам. Энциклопедический словарь, с. 241-242): 5 Տե՛ս Kalmia al-raʾyīs ʿabd al-Fatāḥ al-Sīsi bi-munāsaba zikra al-mawulid al-nabawī al-sharīf bi-alazhar ttp://tv.egyup.com/index.php?video=29282, Մուտք 15.04.2015: 6 Նույն տեղում: 7 Տե՛ս Pipes D., Is Sisi Islam’s long –awaited reformer http://www.danielpipes.org/15430/sisi-islam-reform, Մուտք 15.04.2015: 8 «Մուսուլման եղբայրների» կազմակերպությունը հիմնադրվեց 1928 թ. ար- մատական գաղափարներ կրող կրոնագետ Հասան ալ-Բաննայի կողմից: Այն իր ցանցը տարածեց ոչ միայն Եգիպտոսում, այլ նաև դրանից դուրս: Եգիպտոսի պատմության նոր փուլում նրանք հաճախ էին դառնում իշխանության թիրախը, քանի որ իրենց գործունեությամբ անընդհատ պայքար էին/են մղում երկրում 112 4