MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 111

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ( ԵՊՀ)
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՇԽԱՐՀԻԿԱՑՄԱՆ ՝ ԱԲԴ ԱԼ-ՖԱԹԱՀ ԱՍ-ՍԻՍԻԻ ՓՈՐՁԵՐԸ
2014 հունիսի 8 – ին Եգիպտոսի նախագահ ընտրվեց Աբդ ալ- Ֆաթահ աս-Սիսին, ով իր նախագահության հենց սկզբից աչքի ընկավ « Մուսուլման եղբայրներ » կազմակերպության նկատմամբ վարած խիստ քաղաքականությամբ և աստիճանաբար սկսեց քայլեր ձեռնարկել երկրում մի շարք կրոնական և հասարակական փոփոխությունների իրականացման համար:
Այս հոդվածում ներկայացվում և վերլուծվում են աս-Սիսիի կատարած փոփոխությունների փորձերը և եգիպտական հասարակության արձագանքը դրանց: Աս-Սիսիի « իսլամական հեղափոխությունն » ու հավատի դիլեման Նախագահ աս-Սիսին իր նպատակների մասին առաջին անգամ հայտարարեց ալ-Ազհարի 1 իր հայտնի ելույթի ժամանակ 2:
2015 թ. հունվարի 1-ին Եգիպտոսի ներկայիս նախագահ Աբդ ալ- Ֆաթահ աս-Սիսին Ազհարի համալսարանում հանդես եկավ աղմկահարույց ելույթով, որով նա ալ-Ազհարի շեյխերին և կրոնական գործիչներին ասում էր, որ ժամանակն է եկել բարեփոխելու իսլամը: Իր ելույթում աս-Սիսին գովաբանում էր իսլամը և կենտրոնանում « fikr » 3( արաբ. թրգմ.՝ միտք) կոչվող գաղափարի վրա, որը կոնկրետ այդ համատեքստում ուներ « սխալ գաղափարներ » իմաստը: Նա քննադատում էր, որ սխալ գաղափարները սրբացվել են, իսկ հոգևոր գործիչները չեն քննադատում այդ երևույթը:
1
Մզկիթ և ուսումնական հաստատություն Կահիրեում, որի ուսուցման հիմնական առարկաները ֆիկհն է, արաբերեն լեզուն և գրականությունը, ղուրանագիտությունը և հադիսագիտությունը( Տե ՛ ս Ислам. Энциклопедический словарь. Москва: « Наука », Главная редакция восточной литературы, 1991, с. 15-16),( Այսուհետ ՝ Ислам. Энциклопедический словарь).
2
Տե ՛ ս Kalmia al-raʾyīs ʿabd al-Fatāḥ al-Sīsi bi-munāsaba zikra al-mawulid al-nabawī al-sharīf bi-alazhar’’ ttp:// tv. egyup. com / index. php? video = 29282
3
Տառադարձման այբուբեն ըստ IJMES-ի( International Journal of Middle East Studies):
111