MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 109

վեն՝ Թուրքիայում քաղաքացիական պատերազմի, պատերազմական իրադրության և այլ արտակարգ իրավիճակների դեպքում կարող է հայտարարվել միայն «արտակարգ դրություն» (OHAL)։ Այդ պարա- գայում իշխանությունն ամբողջությամբ մնում է քաղաքացիականների ձեռքում, իշխող վարչակարգի իրավասություններն անհամեմատելիո- րեն ավելանում են: Այստեղ կարևոր է, որ գործող սահմանադրության համաձայն 2015-16 թթ. Թուրքիայի տարբեր նահանգներում «Քրդստա- նի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գոր- ծողությունների շրջանակներում սահմանվել էր հենց «ռազմական դրության» տարբերակը: Նշված պայմաններում Թուրքիայի բանակը այդ տեղերում ստանում է օրենքով սահմանված մի շարք արտոնու- թյուններ, հիմնում է «արտակարգ կառավարման դատարաններ» 15 : Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ իր կառավարման ընթաց- քում աստիճանաբար փոփոխելով սահմանադրության և օրենսդրական այն կետերը, որոնք լայն իրավասություններ են տալիս զինուժին, ԱԶԿ-ն կարողանում է սահմանափակել բանակի դերը Թուրքիայի քա- ղաքական կյանքում։ Թեև 2016 թ. հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ բանակն ամբողջովին չէր անցնել իշխանության վերահսկողությանը, սակայն նախադրյալներ են ստեղծվել ԱԶԿ գաղափարակիցներին բա- նակ ներդնելու համար։ Սա ավելի ակնառու կերպով շարունակվում է ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած շրջանում, երբ բանակի նկատմամբ մեծանում է քաղաքական վերահսկողությունը: Առկա գործ- ընթացները թույլ են տալիս խոսել բանակ-իշխանություն գաղափարա- խոսական և արժեհամակարգային սերտաճման նախադրյալների ստեղծման մասին: Հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների անկանխատեսելի, ագրեսիվ ներքին և արտաքին քաղաքականությունը՝ նման սերտաճումը կարող է որոշակի ռիսկեր առաջացնել նաև տա- րածաշրջանի կայունության տեսանկյունից: 15 Sıkıyönetim kanunu, 15/5/1971 թ., http://www.mevzuat.gov.tr/MevzuatMetin/ 1.5.1402.pdf (Հասանելի է՝ 01.02.2017 թ.)։ 109