MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 108

Զինվորական դատական համակարգի վերացում 11 (բացառու- թյամբ պատերազմական իրադրության) ● Բարձրագույն ռազմական խորհրդի բոլոր որոշումները կարող են քննարկվել քաղաքացիական դատարաններում, ● Հանվում է արտակարգ իրավիճակների դեպքում հայտարար- վող ժամանակավոր իշխանության այն տեսակը, որը զինվո- րականներին տեղերում թույլ էր տալիս նաև քաղաքական իշ- խանության լծակները ստանալ (sıkıyönetim): Նախորդ փոփոխությամբ ԱԶԿ-ն արդեն սահմանափակել էր զինվորական դատարանների իրավասությունները, սակայն 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ այդ դատարանների շարքերում ևս կային իշխող վարչակարգին դեմ շրջանակներ 12 : ԲՌԽ-ի հիմնական որոշումները մինչ այս էլ հնարավոր էր բողոքարկել քաղա- քացիական դատարաններում, բացառությամբ հիմնականում հաստիքի բացակայության պատճառով թոշակի ուղարկելու վճիռները: Ըստ էութ- յան այս երկու կետով փոփոխություններն էլ բխում են բանակի ինքնա- վարության վերացման շարունակական քաղաքականությունից 13 : Անդրադառնալով նշված կետերին՝ հայտնի թուրք իրավագետ Ա. Ուլուսոյը նշում է, որ անկասկած սա ավելի շատ քաղաքական որոշում է: Ըստ նրա՝ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում, որպեսզի նման «զգայուն» պայմաններում երկրի որևէ հատվածում իշխանու- թյունն անցնի զինվորականներին 14 : Այս տեսանկյունից առանցքային է համարվում «արտակարգ դրությանը» վերաբերող կետում կատարված փոփոխությունը: Եթե սահմանադրական փոփոխություններն ընդուն- ● 11 Այս մասին Թուրքիայի վարչապետը հայտնել էր անմիջապես հեղաշրջման փորձից հետո: https://www.youtube.com/watch?time_continue= 2351&v= cnTuLdikiK8 (Հասանելի է՝ 02.02.2017 թ.): 12 2016 թ. հոկտեմբերի 29-ի դրությամբ հեռացվել և ձերբակալվել է 109 զին- վորական դատավոր և դատախազ։ Türk Silahlı Kuvvetleri Personel Kanunu ile Bazı Kanunlarda Değişiklik Kanunu. Թուրքիայի պաշտոնական տեղեկատու, 29.10.2016 թ.: 13 Էրդողանը պատրաստվում է դառնալ Թուրքիայի միանձնյա ղեկավար՝ հսկողության տակ վերցնելով նաև ԶՈւ-ն, http://razm.info/93447 (հասանելի է՝ 01.02.2017 թ.): 14 Ulusoy A.D., Aralık 2016 Anayasa Teklifi Neler Getiriyor, Neler Götürüyor? http://www.anayasa.gen.tr/ulusoy-anayasa-degisikligi.pdf: (Հասանելի է՝ 01.02.2017 թ.): 108