բողոքարկել քաղաքացիական դատարաններում, որոնք մեծամասամբ գտնվում են իսլամամետ իշխանությունների հսկողության ներքո ։
Բանակի իրավասությունների կրճատումը միայն սահմանադրական փոփոխությամբ չի սահմանափակվում: Այս տեսանկյունից հանգուցային էր նաև 2013 թ. Թուրքիայի ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքում 35-րդ հոդվածի փոփոխությունը 8: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա գործընթացները ՝ սահմանադրական և օրենսդրական այլ փոփոխությունները նույնիսկ չկարողացան Թուրքիային հեռու պահել ռազմական հեղաշրջման փորձից:
Այսպես ՝ 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ հրամկազմի և ստորաբաժանումների մի մասը փորձեցին նոր ռազմական հեղաշրջման միջոցով տապալել ԱԶԿ կառավարությունը: Թեև բանակն ամբողջությամբ չներգրավվեց, սակայն հիմնական իրականացնողները բանակային ստորաբաժանումներ և հրամկազմի ներկայացուցիչներ էին: Արդեն 2016 թ. դեկտեմբերին իշխող կուսակցությունն առաջ քաշեց սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթ 9, որի 18 կետերը այդ երկրի խորհրդարանում ընդունվեցին 2017 թ. հունվարին, իսկ ապրիլին պետք է դրվեն հանրաքվեի: Նոր փաթեթով բանակին վերաբերող փոփոխությունները 10 հիմնականում հետևյալն են ՝
8
TSK İç Hizmet Kanunu ' nun 35. maddesi değişti, Cnn Türk, 13.07.2013, http:// www. cnnturk. com / 2013 / turkiye / 07 / 13 / tsk. ic. hizmet. kanununun. 35. maddesi. de gisti / 715269.0 /: Այս հոդվածով Թուրքիայի ԶՈւ-ն իրավունք էր ստանում խառնվել քաղաքացիական կառավարման գործընթացներին ՝ « եթե սահմանադրական կարգին վտանգ է սպառնում »: Սա բանակին թույլ էր տալիս իրավական հիմքեր ստեղծել ռազմական հեղաշրջումներ իրականացնելու համար:
9
Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների նախնական նախագիծը ։ խորհրդարանական քննարկումների արդյուքնում 21 հոդվածից քվեարկութան դրվել է 18-ը ։ 5-րդ, 14 և 15-րդ հոդվածները հանվել են նախագծից ։ http:// www2. tbmm. gov. tr / d26 / 2 / 2-1504. pdf:
10
Սահմանադրական փոփոխության փաթեթի նախնական տարբերակով նաև սահմանվում էր, որ « Թուրքիայի նախագահը ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարն է »։ Այս կետում հանվել էր « ԹԱՄԺ անունից » հատվածը, սակայն քննարկումների ընթացքում այդ դրույթը մնում է անփոփոխ ։ Սա կարող ենք նաև ետքայլ համարել, քանի որ նախագահն այնուամենայնիվ որոշակի առումով պետք է պատասխանատու լինի նաև խորհրդարանի առջև: Anayasa değişikliği teklifi 18 maddeye düşürüldü, http:// t24. com. tr / haber / anayasa-degisikligiteklifi-18-maddeye-dusuruldu, 380048( Հասանելի է ՝ 01.02.2017 թ)։
107