MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 106

հարաբերականորեն ինքնուրույն էր և կարող էր միջամտել քաղա- քական գործընթացներին: ԱԶԿ-ի քաղաքականությունն իր տրամաբա- նական շարունակությունը գտավ 2010 թ․ սահմանադրական փոփոխու- թյուններում 6 ։ Բանակին վերաբերող մասով փոփոխությունների հիմ- քում դրվեց երեք հիմնական կետ՝ ● Սեպտեմբերի 12-ի հեղաշրջման պատասխանատուների դատա- պարտմանը խոչընդոտող 15-րդ «ժամանակավոր հոդվածը» հանվեց սահմանադրությունից 7 : ● Զինվորական դատարանների իրավասությունների շրջանակ- ները նեղացվեցին. ոչ ռազմական, պետության անվտանգության, սահմանադրության դեմ հանցագործությունների համար զինվո- րականները պետք է դատվեն քաղաքացիական դատարաննե- րում: Բացառությամբ պատերազմական իրադրության՝ ոչ զին- վորական անձինք չեն կարող դատվել զինվորական դատա- րաններում: Զինվորականները կարող են Բարձրագույն ռազմա- կան դատարանի որոշումները բողոքարկել քաղաքացիական դատարաններում։ ● Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ, ԲՌԽ) վճիռները ենթակա են բողոքարկման՝ բացառությամբ զինվորա- կանների պաշտոնը, կոչումը բարձրացնելու և հաստիքի բա- ցակայության պատճառով թոշակի ուղարկելու վճիռները։ Մասնավորապես զինվորական դատարանների և ԲՌԽ իրավա- սությունների նեղացումը, մեր կարծիքով, ուղղված էր բանակի շար- քերում իշխող կուսակցության գաղափարախոսությանը սատարող ան- ձանց ներդրման դյուրացմանը: Նախկինում «հետադիմական իսլամին» հարելու մեղադրանքով զինվորականները դատվում էին ռազմական դատարաններում կամ պարզապես ԲՌԽ որոշմամբ ազատվում աշխատանքից՝ առանց որևէ տեղ բողոքարկելու իրավունքի: Նոր սահմանադրությամբ վերջիններս իրավունք են ստանում վճիռը 6 Türkiye Cumhuriyeti Anayasasının bazı maddelerinde değişiklik yapılması hakkında kanun, Kanun No. 5982, Kabul Tarihi: 7/5/2010, http://www.anayasa.gen.tr/5982.htm (Տեսանելի է` 15.11.2016): 7 Ընդամենը երկու տարի անց քրեական գործ է հարուցվում 1980 թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ, ձերբակալվում են 1997 թ. հեղաշրջման մասնակից սպաներ: 12 Eylül iddianamesi kabul edildi, http://www.cumhuriyet.com.tr/haber/diger/311736/12_Eylul_iddianamesi_kabul_edil di.html (Հասանելի է՝ 25․12․2016 թ․)։ 106