MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 105

սահմանադրական փոփոխություններ 3 ։ Բյուլենթ Էջևիթի կոալիցիոն կառավարության օրոք մեկնարկած փոփոխությունները շարունակում է կյանքի կոչել 2002 թ․ -ից Թուրքիայում իշխող «Արդարություն և զար- գացում» կուսակցությունը (այսուհետ՝ ԱԶԿ)։ Նշվածների մեջ կարևոր տեղ ունեն բանակի իրավասությունների սահմանափակմանն ուղղված քայլերը։ Դրանցից թերևս ամենակարևորը Թուրքիայի «Ազգային ան- վտանգության խորհրդում» զինվորականների ներկայացվածության կրճատումը և քաղաքացիական մեծամասնության սահմանումն էր 4 ։ Պակաս հանգուցային չէր նաև պետանվտանգության դատարանների վերացումը, որտեղ մինչև 1999 թ․ ներկայացված էր նաև բանակը 5 ։ Սույն շրջանի սահմանադրական և օրենսդրական փոփոխությունները կա- րելի է բաժանել երկու փուլի, որոնցից մեկը մյուսի անմիջական շարու- նակությունն է․ ● 1999-2010 թթ․ փոփոխությունները հիմնականում ուղղված էին քաղաքացիական կյանքում բանակի դերի սահմանափակմանը, ● 2010 թ․ սահմանադրական և հետագա տարիների օրենսդրա- կան փոփոխություներն արդեն ուղղված էին բանակի վրա քա- ղաքացիական և քաղաքական վերահսկման մեխանիզմների սահմանմանը 1999-2004 թթ․ փոփոխությունները բանակին զրկել էին մի շարք արտոնություններից, սակայն 2007 թ․ նախագահական ընտրություն- ներին ուղեկցած միջադեպերը ցույց տվեցին, որ Թուրքիայի զինված ուժերի (այսուհետ՝ ԶՈւ) հրամանատարությունը դեռևս 3 2003 Regular Report on Turkey’s progress towards accession․p.19, ԵՄ պաշ- տոնական կայք․ http://ec.europa.eu/enlargement/archives/pdf/ key_documents /2003/rr tk_final_en.pdf (Հասանելի է՝ 13․11․2016): 4 Տե՛ս Հովսեփյան Լ., Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն արդի բարեփոխումների համատեքստում, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, N 4, Ռ.Սաֆրաստյանի խմբ., Երևան, 2006, էջ 114-123։ 5 Թուրքիայի պետանվտանգության դատարանները նախատեսված էին «տարածքային և ազգային ամբողջականության, ժողովրդավարական կարգերի, սահմանադրությամբ որոշակիացված պետության դեմ գործողությունների, արտաքին և ներքին քաղաքականության դեմ անմիջական օրինախախտում- ների դեմ պայքարելու համար»։ Türkiye Cumhuriyeti Anayasasının Bazı Madde- lerinde Değişiklik Yapılması Hakkında kanun. 22.5.2004, Sayi 25469. https://anayasa.tbmm.gov.tr/docs/1982/1982-9/9-degisiklik.pdf (Հասանելի է՝ 13․11․2016): 105