ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԱՐՈՆ( ԵՊՀ)
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԲԱՆԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ( 2010-2016 ԹԹ.)
Թուրքիայի քաղաքական կյանքում բանակն ավանդաբար վճռորոշ դեր է խաղացել ։ Բանակ-քաղաքացիական իշխանություն հարաբերությունները բնութագրող տեսությունները և Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումներն ու դրանց հետևանքները ցույց են տալիս, որ Թուրքիայի Հանրապետության պարագայում այդ հարաբերությունները հիմնականում կարելի է բաժանել երկու մեծ փուլի, որոնցից մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է ․
1. Երբ բանակը ստանձնել է իշխանական գաղափարախոսությունն առաջ տանելու հենասյան դերը ՝ լինելով սերտաճած քեմալական համակարգին,
2. Բանակը միջամտել է պետական-քաղաքական գործընթացներին ՝ հանդես գալով նույն քեմալական համակարգի պահպանման դիրքերից:
2-րդ կետն առավելապես բնութագրում է Թուրքիայում 1960 թ ․ ռազմական հեղաշրջմանը հաջորդած շրջանը, ընդհուպ մինչև 2000- ական թթ ․ առաջին տասնամյակն ընկած ժամանակահատվածը 1 ։ Ըստ թուրք միջազգայնագետ Յափրաք Գյուրսոյի ՝ մասնավորապես հենց սահմանադրությամբ բանակին հատկացված լիազորություններն էին թույլ տալիս միջամտել քաղաքացիական իշխանությունների քայլերին, թելադրել իրենց կանոնները 2 ։ Իրավիճակը սկսում է փոխվել 1999 թ ․ Հելսինկիի գագաթնաժողովում Թուրքիային Եվրամիության անդամակցության « թեկնածու » երկրի կարգավիճակ տալուց հետո ։ Սրան հաջորդում են Եվրամիության պահանջով իրականացված մի շարք
1
Այդ ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է 1924 թ ․ ընդունված առաջին սահմանադրությունը ։ 1961 և 1983 թթ ․ ընդունված սահմանադրությամբ լայն իրավունքներ էին հատկացվել բանակին ։ Հատկապես վերջինն ընդունված է անվանել « ռազմականացված » սահմանադրություն ։
2
Yaprak G.,“ Türkiye’ de Sivil-Asker İlişkilerinin Dönüşümünün Sebepleri”, Uluslararası İlişkiler, Cilt 11, Sayı 43( Güz 2014), p. 157-180.
104