"MENQ" (We) magazine. 22 | Page 93

անկախ երկրի պատանին
Էմանուել Արզումանյան / ՀՀ Արարատի մարզ Ինչ է ինձ հա մար նշա նա կո ւմ ան կախ Հայաս տա նի քա ղա քա ցի լի նե լը
Դարերի պատմություն ունի իմ Հայաստան երկիրը: Աշխարհում չկա ուրիշ մի երկիր, որ այսքան հրաշքներ ունենա: Սակայն հրաշքներից հրաշքը իմ հայ ժողովուրդն է: Բյուրավիշապ Հայաստանս, դարեր շարունակ զարկվելով ու զրկվելով օտարներից, կարողացել է պահել ու պահպանել իր մշակույթը, գիրն ու գրականությունը: Հայ ժողովուրդը 1915թ. Մեծ եղեռնից հետո առասպելական թռչունի նման հառնեց մոխիրներից, շարունակեց ապրել ու հարատևել, ստեղծել իր նոր վերածնված հայրենիքը ՝ ազատ ու անկախ Հայաստանը ՝ իր սեփական զինանշանով, իր հզոր բանակով ու խորհրդարանով: Առասպելական երկիր է Հայաստանը, առասպելական են նրա հողն ու ջուրը: Թուրքը նպատակ ուներ դնելու հայ ազգի կենսագրության վերջակետը: Այո, 1918թ. գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավակնության համար, որը կոչվում է Հայ ժողովուրդ: Հայ ժողովուրդը ապացուցեց, որ ինքն անպարտելի է: Եվ դրա վառ ապացույցը նաև Ղարաբաղյան մեծ հաղթանակն է: Մայիսի
28-ը Հայաստանի անկախության հաստատման օրն է: Այդ օրը նաև իմ ծննդյան օրն է: Ես հպարտ եմ, որ ապրում եմ ազատ, անկախ Հայաստանում: Մեր պապերի թափած արյան գնով նվաճված անկախ երկրի որդին եմ: Ի վերջո, ինձ համար իմ երկրի անկախությունն աչքիս լույսի պես թանկ է: Եվ ես հավատում եմ, որ գալու է այն բաղձալի օրը, երբ ունենալու ենք մեր ծովից ծով ազատ ու անկախ Հայաստանը:
2( 22) 2013
93