անկախ երկրի պատանին
Մերի Խաչատրյան / ՀՀ Գեղարքունիքի մարզ
Ինչ է ինձ համար նշանակում անկախ Հայաստանի քաղաքացի լինել ը
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար ազատություն…
Ես հայ եմ, ապրում եմ անկախ Հայաստանում, որը ձեռք է բերվել դարավոր պայքարի շնորհիվ:
Քանի˜ սերունդներ աչքերը հառած ապագային երազել են այն անկախության մասին, որն ունեմ ես:
Ես երջանիկ սերնդին եմ պատկանում, ես տեսնում եմ անկախությունը, ես վայելում եմ անկախությունը:
Ծանոթանալով հին հայկական պատմությանը՝ սիրտս ծվեն-ծվեն է լինում` հասկանալով, որ ինձ նման շատ սերունդներ կե
ղեքվել են ստրկական լծի տակ: Հոգիս խնդ ությամբ է լցվում, երբ մտածում եմ, որ այդ օրերը մնացել են անցյալում և դար
ձել տխուր պատմություն, որը մոռանալ չի լինի…: Միշտ էլ դժվարությամբ ձեռք բերված հաղ թանակն անգին է ու անկրկնե
լի: Գուցե այդքան չգնահատեինք անկախությունը, եթե չզգայինք այն չունենալու դժբախտությունը: Ես, ինչպես նաև յուրա
քանչյուր հայ, պարտավոր եմ կյանքիս գնով պահպանել մեր նախնիների ձեռք բերած անկախությունը: Ես երջանիկ եմ, որ
ապրում եմ անկախ Հայաստանում, որ այս երկրի ազատ քաղաքացի եմ: Իսկ ինչու՞ երջանիկ չլինեմ, չէ որ ամ են առավոտ
արթնանում եմ ազատ արևի ոսկեշող ճառագայթներից, շնչում անկախության բույրը: Չէ որ անցել են այն օրերը, երբ արյուն
էր կաթում արևից, տառապանք կար քամու շնչում: Հայաստանը մերն է, մենք պարտավոր ենք պայքարել նրա անկախու
թյան համար, քանի˜ սերունդներ դեռ սպասում են նրան, քանի սերունդներ դեռ պետք է երգեն նրա ազատությունը:
Ծաղկիր՛, Հայաստա՛ ն, դու դեռ անցնելու ճանապարհ ունես…:
2 (22) 2013
92