անկախ երկրի պատանին
Շուշան Գևորգյան/ ՀՀ Արագածոտնի մարզ
Ինչ է ինձ համար նշանակում անկախ Հայաստանի քաղաքացի լինել ը
Իմ կյանքում հպարտանալու շատ առիթներ ունեմ: Ես հպարտ եմ, որ ունեմ լավ ծնողներ, սրտացավ ընկերներ, վայելում եմ շրջա
պատիս հարգանքն ու սերը: Բայց ամ ենամ եծ հպարտությունս հայ լինելս է: Հպարտությունս կրկնապատկվում է ամ են անգամ, երբ
հիշում եմ մեր մեծ հայրենասերի` Խ. Աբով յանի խոսքերը. «Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ քնած տեղս էլ ինձ ասում էին,
որ ես իրանց որդին եմ….թե Հայկա զավակն եմ ես, Նոյան թոռը, Էջմիածնա որդին, դրախտի բնակիչը….», ինքս էլ կավելացնեմ`
մեր Երրորդ հանրապետության` ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացին: Ես փոքրիկ մասնիկն եմ մի հինավուրց ու բազմա
չարչար ժողով րդի, որը եկել է դարերի խորքից, անցնելով տանջալ ից ու երկարատև զարգացման ուղ ի` կերտել է իր հազարամյա
պատմությունը` բազմաթիվ հերոսական էջերով, և աշխարհում հաստատել իր գոյության իրավունքը, աշխարհին ներկայացել իր
ուրույն ու ինքնատիպ դիմագծով: Յուրաքանչյուրիս սրբազան պարտքը այս սուրբ ու թանկագին երկրի արժանի զավակ լինելն
է: Թանկագին, որովհետև նախնիներիս թանկ արյան գնով է, որ այսօր գոյություն ունի հայրենի