անկախ երկրի պատանին
Մելինե Մնացականյան/ Երևան
Ինչ է ինձ համար նշանակում անկախ Հայաստանի քաղաքացի լինել ը
Ամ են մարդ այս աշխարհ է գալ իս և իր ծնունդ ով նշանավորում է տարվա այդ օրը: Իմ դեպքը հակառակն է, իմ ծննդ յան օրը
հայ մարդ ու համար ամ ենանշանավոր օրերից է, և օրն այդ ինչ է ծնել` Հայաստանի անկախության օրը` մայիսի 28-ը: Հա
զարամյակներ հայ ժողովուրդն արյուն է թափել բաղձալ ի անկախության համար, որը ձեռք է բերել 1918 թվականին: Այդ
օրը երազանքի, հույսի, սպասման և պայքարի օրն է, որով պատմությունը հաստատեց, որ հայը կարող է ունենալ անկախու
թյուն: Իհարկե, Առաջին անկախ հանրապետությունը, ավաղ, կարճ կյանք ունեցավ, բայց այսօր իմ երկիրը նորից անկախ է,
ազատ և աշխարհի պետությունների կողքին ունի իր հաստատուն տեղ ը: Հպարտ եմ, որ հայ եմ, Նոյի թոռը, այն սուրբ հող ի
ծնունդը, որտեղ ից սկսվեց մարդկության երթը: Սիրտս հպարտությունից փքվում է, երբ գիտության, մշակույթի և սպորտի
ասպարեզում հայերն առաջին դիրքերում են հայտնվում: Քայլում եմ իմ չքնաղ Երևանում` սփյուռքահայի հիացմունքով ու
սիրով և չեմ պատկերացնում ինձ առանց Հայաստանի: Ինձ թվում է, որ որբ է այն հայը, ով հեռու է երկրից, և մեջս Չարենցի
տող ը հաստատում է այդ ճշմարտությունը`
Ես հաշմանդամ ու խելագար
Ու հավ իտյան վտարանդի:
Օտարությունը թախիծ է, կարոտ ու տառապանք: Իսկ ես ուժեղ եմ, երջանիկ, որովհետև իմ հայրենիքում եմ, իմ հոր մոտ:
2 (22) 2013
87