անկախ երկրի պատանին
Անի Սուքիասյան/ ՀՀ Արմավիրի մարզ
Ինչ է ինձ համար նշանակում անկախ Հայաստանի քաղաքացի լինել ը
Ազատություն, ինքնուրույնություն... Յուրաքանչյուր պետության և նրա տարածքում ապրող անհատի ցանկությունն ու գե
րագ ույն նպատակն է:
Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրն ունի որոշակի խնդիրներ՝ ազատության և ինքնուրույնության հետ կապված,
և ինքս, թեև հասկանալով դրա ոչ այնքան հաճել ի լինելը, կարող եմ հավաստել, որ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կախ
ված լինելն ամ ենևին էլ հաճել ի չէ:
Ապա ինչ ասեն այն պետություններն ու այնտեղ ապրող բնակիչները, որոնք մինչ այժմ չունեն անկախություն և ինք
նուրույն որոշումներ կայացնելու իրավունք... Համաձայնեք, որ ահավոր է:
Այո՛, այո՛, մինչ այժմ կան պետություններ, որոնք չունեն անկախություն, և ինքս, տեղեկացված լինելով այդ պետություն
ներից և ծանոթ լինելով նրանց պատմությանը, գնահատում եմ այն, ինչ ունեմ այսօր... անկախ պետությունում ապրելու և
ստեղծագ ործելու հնարավորություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու ու դրանք իրագ ործելու իրավունք:
Միայն այն, որ ես ու իմ պետությունը կախում չունենք ոչ մեկից, անգամ այն գերտերություններից, որո նք կան այսօր,
ամ են ինչ է ինձ համար: Ես հպարտ եմ, որ ապրում եմ անկախ Հայաստանում, հպարտ եմ, որ հայ եմ և խոնարհվում եմ այն
մարդկանց առջև, ովքեր թեկուզ չնչ ին լումայով օգնել են անկախության ձեռքբերման հարցում, ու նրանց շնորհիվ է, որ
մենք բոլորս այսօր ունենք տնտեսապես և բարոյապես հզոր պետություն, հզոր բանակ ու հզոր ժողովուրդ, որոնք անկախ
Հայաստանի համար պատրաստ են ամ են զոհաբերության:
2 (22) 2013
86