անկախ երկրի պատանին
Նարեկ Սիմոնյան/Երևան
Ինչ է ինձ համար նշանակում անկախ Հայաստանի քաղաքացի լինել ը
Ինչ վեհ է հնչում` անկախ Հայաստան...
Ես շատ հպարտ եմ և ուրախ, որ իմ անկախ Հայաստանի քաղաքացի եմ: Այն Հայաստանի, որտեղ ծնվել և մեծացել եմ,
որտեղ անցել է իմ մանկությունը, և անցնում է պատանեկությունը, որտեղ պիտի անցնի երիտասարդ ությունը և, ինչու ոչ,
ծերությունը: Հայաստանում են ծնվելու իմ երեխաները, և ես կաշխատեմ այնպես դաստիարակել իրենց, որ նրանք անչափ
սիրեն իրենց հայրենիքը, հող ը, ջուրը, ամ են ծառն ու ծաղ իկը, հայ ժողով րդին, որ կյանքը չխնայելով, արյան գնով հասավ
այսօրվա անկախությանը:
Ես, լինելով անկախ Հայաստանի քաղաքացի, ունեմ մեծ ցանկություն, և վերջապես պարտավոր եմ, ապրել ու աշխատել
Հայաստանում, շենացնել և բարգավաճեցնել մեր երկիրը, հպարտանալ ու գնահատել մեր բոլոր նվաճումները և միշտ հի
շել, թե ինչպիսի ճանապարհ է անցել բազմաչարչար հայ ժողովուրդը նախքան այժմյան անկախ երկիրն ունենալը:
Սիրում եմ քեզ, իմ Հայաստան:
2 (22) 2013
89