լեգենդներ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ
նյութը` Անուշ Ամսեյանի
Արամ Մանուկյան (1879 - 1919)
Հայ ազգային-ազատագրական պայ
քարի պատմության մեջ շատ են հերո
սական ու նվիրյալ անհատները, որոնք
իրենց ապրած կյանքով նվաճել են մեր
ժողով րդի սերն ու ակնածանքը, դար
ձել առասպել: Սակայն այդ հրաշալ ի
փաղանգի մեջ կա մեկը, որի դերը մեր
նորագ ույն պատմության մեջ դժվար է
գնահատել: Արտակարգ համ եստ, բայց
ներքին հզոր ուժով ու հուժկու կամ
քով օժտված այդ նվիրյալ ի ուսերին
էր դրված մի աննկարագրել ի ծանր և
«անիրագ ործել ի» առաքելություն՝ կազ
մակերպել հայոց՝ դարերով կորցրած
պետականության
վերականգնումը,
դառնալ այդ նորաստեղծ պետության
հիմնասյունը՝ իր շուրջը համախմբելով
անկախության գաղափարով տոգ որ
ված բոլոր խանդավառ հոգիներին:
Արամ Մանուկ յանը, բուն
2 (22) 2013
70
անունով Սարգիս (Սերգեյ) Հովհան
նիսյան, ծնվել է 1879 թ. Ղափանի շըր
ջանի Զեյվա գյուղում, կրթությունն
ստացել նախ Շուշիի Ագ ուլեցվոց ծխա
կան, ապա թեմական դպրոցներում:
Այդ տարիներին մշակութային կենտ
րոն Շուշին, որտեղ թևածում էին թարմ,
ժամանակակից գաղափարներ, և հատ
կապես Թեմական դպրոցը, որտեղ տի
րապետող էին Դաշնակցության ազդե
ցությունն ու ազգային-ազատագրական
ոգին, դարձել էին հայ երիտասարդ սե
րնդի հայրենասիրական դաստիարա
կության կենտրոններից մեկը: Հենց
այստեղ էլ ձևավորվում է երիտասարդ
Արամի ու նրա դպրոցական ընկերնե
րի՝ ապագա Վանա Իշխանի (Նիկո
ղոս Պողոսյան, Օդաբաշյան), Մենակի
(Եգ որԱռստամյան), Իսաջանի (Առա
քել յան) և շատ ուրիշների՝ պայքա
րող հայորդ ու տեսակը, նախանշվում
նրանց կյանքի ուղ ին: Հեղափոխական
գաղափարները և ցույցերին մասնակ
ցելը պատճառ են դառնում դպրոցից
Արամի ու նրա ընկերների հեռացման
համար: Նրանք ընդ ունվում են Երևա
նի թեմական դպրոց: 1901թ-ին ավար
տելով դպրոցը՝ Արամ ն ընկերների հետ
անմ նացորդ ու ինքնամոռաց նետվում
է ազատագրական ու հեղափոխական
պայքարի հնոցը: Նրան 1902 թ. կարե
լի էր տեսնել Բաքվում՝ որպես դաշնակ
ցական գոր ծիչ, 1903 թ-ին Գանձակում՝
եկեղեցական կալվածքների բռնագ
րավման օրերին՝ ինքնապաշտպանու
թյուն կազմակերպելու համար: Մինչև
1904 թ. մասնակցում է նաև Կարսում
կատարվող աշխատանքներին՝ զենքի
պատրաստմանը, զինատար խմբերի
նախապատրաստմանը ու դրանց Եր