09.
ՃԱՐՏԱՐԱԾԵՐՈՒԹՅՈՒՆ
Արսեն Կարապետյան d’ Արվեստանոց ճարտարապետ
Վերջին տարվա ընթացքում տագնապով հետևում էի Մաշտոցի պողոտայում գտնվող համալսարանի շենքի( 1940, ճարտարապետ ՝ Զավեն Բախշինյան) վերանորոգմանը, որը, ցավոք սրտի, վերածվեց լայնածավալ վերակառուցման ։ Ինչպես միշտ, շենքի ճակատագիրը որոշում է սեփականատերը: Ճակատը քանդեցին և մտադիր են փոխարինել նորով ՝ պահպանելով տեսքը: Մենք, իհարկե, չենք տեսել նախագիծը. դատելով պաստառից ՝ շենքը ունենալու է հնին նման մի ճակատ, ընդունենք, որ նոր հարկեր չեն ավելանալու ։ Ուզում եմ անդրադառնալ հինը նորով փոխարինելու պրակտիկային ։ Հերթական օրինակը ցույց տվեց, որ այս գործելաոճը արդեն արմատացել է մեր քաղաքաշինության մեջ ։ Օրինակները շատ են, վերջիններից մեկը Մարկ Գրիգորյանի նախագծած դպրոցի շենքի ճակատագիրն է, որը քանդվեց ամբողջությամբ, տեղում կառուցվեց շատ նման նորը ։ Երկար մտածում էի, ինչպես թարգմանել անգլերեն replica բառը, ռուսերենում ևս կա հրաշալի բառ ՝ новодел ։ Կրկնակու ՞ մ, նմանա ՞ կ, չգիտեմ ։ Բայց, իհարկե, այս երևույթը մեր ՝ հայերիս գյուտը չէ ։ Կարելի էր ծավալուն աշխատություն գրել, բայց եթե երկու բառով, նմանակներ էին ԱՄՆ-ում XIX դարի ամբողջ նեոգոտիկան
( օրինակ ՝ սբ. Պատրիկը Նյու Յորքում, Լոնդոնի Ուեսթմինսթերը ՝ Բիգ Բենով), էկլեկտիկայի ամբողջ շրջանը, հատկապես Ռուսաստանում եւ ավստրիական դղյակ-ամրոցները ։ Սակայն այն ժամանակ կային հստակ պահանջներ, ԱՄՆ-ում պատմական ժառանգության բացակայությունն էր եւ Եվրոպայից ներգաղթած մարդկանց մշակութային կարոտը, իսկ եվրոպական նեոգոտիկայի եւ էկլեկտիկայի դեպքում ՝ Վերածննդի միջազգային, ինչ-որ տեղ տիպարային շրջանի ավարտից հետո արմատներին վերադարնալու հնարավորություն ։ Հաջորդ շրջանում նմանակները դարձան մեթոդ, բայց բացարձակ այլ պատճառներով. II համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգման շրջանն էր ։ Քաղաքներին հասցրած վնասը ահռելի էր, հարուստ պատմություն ունեցող քաղաքներ բառի բուն իմաստով ջնջվել էին աշխարհի երեսից, եւ մարդկանց խաղաղ կյանքին վերադարձնելու լավագույն միջոցն էր վերակառուցել այն, ինչ հնարավոր է ։ Դա նաեւ պետք էր պատմության շարունակական ընթացքը վերականգնելու համար ։ Արդյունքում այսօր ունենք Ռոտերդամ, Դրեզդեն, Վարշավա, և չիմացող տուրիստը երբևէ չի պատկերացնի, որ այս քաղաքների